Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում անցկացրեց Գերլզենկիրխենի «Շալկեի» հետ՝ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում: «Բորուսիան» 1:3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ:

Հետաքրքրական է այն փաստը, որ այս անգամ ևս Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալին դրսևորեց իրեն՝ դառնալով երկու գոլի համահեղինակ՝ գոլային փոխանցումներ կատարելով Նուրի Շահինին և Յակուբ Բլաշչիկովսկիին: «Բորուսիան» վաստակեց 25 միավոր մնաց երկրորդ հորիզոնականում, իսկ «Շալկեն» 14 միավորով մնաց չորրորդ հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել