Խոր ցավով պիտի արձանագրեմ, որ դեռևս որոշ փաստաբաններ իրավաբանությունը թողած կանացի բամբասանքներին չզիճող որակի բողոքներ են ուղարկում դատարան։ Նսեմացնելով իրավական հիմնավորումները, փորձում են բողոքների հիմքում դնել այնպիսի բամբասանքներ, որոնք դուրս չեն գալիս՝ «դատավորը վատ մարդ է, որովհետև իմ կապրիզները չի կատարում» ձևակերպումներից։ Ի՞նչ գնահատակ տաս այն «մասնագետին», որը բողոքի հիմքում դնում է դատավորին բացառապես «վատ ձյաձա» կոչելու իր անհաղթահարելի թույլ կարողությունը։ Քանի դեռ մեր երկրում որոշ փաստաբաններ իրենց բողոքներում օգտագործում են դատավորին հեգնելու մտքեր, մեր փաստաբանական ինստիտուտը չի կայանալու։ Չի կայանալու, քանի որ այդ որոշ փաստաբանների գիտելիքները չեն անցնում կանացի բամբասանքների որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել