Եվրախորհրդարանի ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթներում փաստերը խեղաթյուրված են և չհիմնավորված : Փորձ է արվում միջամտել , ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ:Նմանատիպ գործընթացներն են ,որ այս տարիների ընթացքում ձգձգում են խնդրի կարգավորումը և խրախուսում Ադրբեջանի սանձարձակ պահվածքը:

Եվրախորհրդարանի այդ բանաձևը հակասում է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: Խնդիրը կարգավորելիս պետք է հաշվի առնվեն Մինսկի միջնորդների կողմից առաջարկված փաստաթղթերը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային ճանաչում ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:Եվ սա է միջազգային կառույցների պաշտոնական դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել