Hayeli.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցությունը չի ներառվել ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում եւ այդ առիթով արդեն երկու օր է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սպասնալիքներով է ողողում Հանրապետականներին եւ, մասնավորապես, ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանի հասցեին.«Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ հաղորդել, որ կապված այդ ավտորիտար որոշման հետ՝ քայլեր են ձեռնարկվելու: Ձեզ շատ դժվարին օրեր են սպասվում, ձեր կուսակիցներին եւս: Այս գործողությունները ձեզ չի ներվելու»,-երեկ հայտարարեց Փոստանջյանը:Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադառնալով նույն թեմային Զարուհի Փոստանջյանն ինքնավստահ հայտարարել է. «Սա դեռ նախաձեռնություն է, և այն դեռ պիտի ներկայացվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Այնուհետև նոր պատվիրակության կազմը դեռ պիտի հավանություն ստանա ԵԽԽՎ-ի կողմից: Համոզված եմ, որ այս կազմին ԵԽԽՎ-ն կմերժի, քանի որ տեղի է ունեցել կանոնակարգի և համապատասխան բանաձևի խախտում: Այստեղ ընդդիմությունը փոխարինվել է իշխանության հետ, ինչը կոպիտ խախտում է, քանի որ հենց բանաձևի մեջ դա հստակ ասվում է: Ուստի Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում հաջողություն չի ունենալու, այլ մեր պատվիրակության անդամների և իշխանությունների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու»: Փոստանջյանի հայտարարության առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից, մասնավորապես, ճշտել՝ ՀՀԿ-ն կանգնա՞ծ է արդյոք նման «ռիսկի» առջեւ, արդյոք պատվիրակության կազմը, որն ինչպես ՀՀԿ-ն է պնդում, պետք է ձեւավորվի ըստ միջազգային կարգի համաձայն,հնարավո՞ր է չարժանանալ ԵԽԽՎ-ի հաստատմանը: «Կարող եմ ասել, որ ԵԽԽՎ կանոնակարգի հարցերով հանձնաժողովը, երբ ներկայացվում է պատվիրակության կազմը, ուսումնասիրում է կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության հարցը, իսկ ԵԽԽՎ կանոնակարգը այս առումով պահպանված է» ի պատասխան հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ պատճառով իր կարծիքով որեւէ խնդիր չի կարող առաջանալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել