Երբ Վարդան Մինասյանը հայտարարեց,որ այլևս չի շարունակելու աշխատանքը հավաքականում,շատերը սկսեցին հնչեցնել ամենահավանական թեկնածուների անունները`Սերխիո Մարգարյան,Միշել Տեր-Զաքարյան.........այլն: Երեկ Տեր-Զաքարյանը հայտարարեց,որ դեռևս Նանտի հետ պայմանագիր ունի և հնարավոր չէ հավաքականը գլխավորելու տարբերակը: Ավելի լայն թափով  քննարկվում է Սերխիո Մարգարյանի անունը, շատերը պնդում են,որ նրա հետ արդեն բանակցությունները սկսվել են: Իսկ ամենաճիշտ  տարբերակը ըստ իս և բազմաթիվ երկրպագուների`Միրչա Լուչեսկուի տարբերակն է:Հզորագույն մարզիչ,ով վաղուցվանից ամբողջ աշխարհին ապացուցել է իր բարձր կարգը,մարզիչ, ով մշտապես հետաքրքրվել է մեր հավաքականով հասկանալի պատճառներով իհարկե:Լուչեսկուի պայմանագիրը հունիսին է ավարտվում,այնպես որ լիովին իրատեսական է նրա թեկնածությունը:Պետք է լավ մտածենք ումենք հրավիրում, Եվրո-2016 կարելի է ասել մեր վերջին հույսն է,քանի որ երիտասարդականի խաղերը դիտելով պարզ է դառնում,որ ապագան մշուշոտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել