Պահ է գալիս , երբ  անգամ տողերս են դողում քո կարոտից ... Պահ է գալիս հոգուս տխրությունը մերկացնում է ներքինս ...
Գուցե ուժեղ լինելուս թուլությունն ես , գուցե թույլ չմնալուս ուժն ես...Չգիտեմ ... Ես խճճվել եմ , ինչպես գլխումս մտքերս են խուճուճ ... Եթե կարողանայի ... Ցավն էլ այն է , որ անկարող եմ ... Թեկուզ մի կեղծ ժպիտ , որը քող կքցեր արտաքին տխրությանս վրա ... Ո՛չ ... Ես ի վիճակի չեմ ցույց տալու չեղած ոչինչ ...
Գուցե ծիծաղելի թվա , բայց որոշ չափով թույլ լինելուս պատճառն էլ ցավի չափի անչափելի լինելն է ... Հիմարի՛կ , այս աշխարհում ոչ մի ցավ իր չափը չունի...Դրա նման էլ ոչ մի երջանկություն չափել չես կարող ... Մարդկային երևակայությունն անսահմանափակ է , երազներն ՝ անհամար :
Ինչո՞ւ ես այսքան հեռու... Ախր կարոտ եմ հայացքիդ, աչքերիդ , խոսքերիդ , ջերմությանդ , քեզ ... Ես հաճախ մտքումս կռիվ եմ տալիս անգամ անցնող րոպեների հետ , որ արագ սահեն ... Անհասկանալի , աննորմալ ցանկությունները քիչ ավելի հույս տվող են ... Ոչինչ , որ նրանք միայն երևակայական են ... Ես ամաչում եմ բարձրաձայնել իմ խելառ ցանկությունների մասին : Բայց զգում եմ ՝ դրանք մի օր իրական են դառնալու ... Ես իզուր չեմ երազում ... Իզուր չեմ սպասում ու հավատում ...
Հ.Գ. Ժամանակ, շուտ անցիր , խնդրում եմ : Տե՛ս , ես համբերատար անհամբեր եմ , որ քեզ միայն շուտ անցնել է խնդրում ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել