Որտեղի՞ց մեզ այսքան կասկածամտություն, մի գուցե այն պարզ պատճառով, որ մարդիկ դառնում են խաբեբա, կեղծավոր, իսկ մենք դադարում ենք հավատալ նրանց՝ վստահել:
Էս ի՞նչ կասկածամիտն եմ դարձել, ամեն բան ենթարկում եմ դեդուկտիվ կամ ինդուկտիվ վերլուծության: Ամեն բանի հիմա հավատում եմ, թե կար մի ժամանակ, երբ ճանապարհորդները տուն էին վերադառնում ու աշխարհի հրաշալիքների մասին պատմում ու բոլորին զարմացնում էին, ապա այսօր, էնքան բան ենք տեսնում ու լսում, որ էդ «հրաշալիքները» սովորական բան են դառել մեզ համար: Հետաքրքիր է, թե ի՞նչու են որոշ կայքեր հարձակվել Վարդան Պետրոսյանի վրա, հետաքրքիր է, որ մտադրված սպանությունների մասին այսպես չեն բարձրաձայնում, հետաքրքիր է, որ լռում են, նամանավանդ երբ դրանց հերոսները այս կամ այն իշխանավոր-օլիգարխի բալեն է: Հա, էս իմ կասկածամտությունս գալիս է հենց Վարդան Պետրոսյանի անձի, նրա «ՄԱՐԴ» լինելու բնութագրությունից և նրա պրոֆեսիոնալ աշխատանքից ելնելով: Այսինքն, կասկածում եմ, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված մահվան ելքով ավտովթարը պատահականություն էր, նման մարդիկ, ովքեր պայքարում են հանուն արդարության, հումորի միջոցով բարձրաձայնում լուրջ խնդիրներ և մերկացնում քաղաքական գործիչների, ապա կարծում եմ, որ մեր հատուկ ծառայությունները իրենց աշխատանքի մեջ բավական առաջացել են, չմոռանանք, որ նրանք իրենց գործի մեջ պրոֆեսիոնալ են և ամեն մի ծրագրավորված, կազմակերպված և իրականացրած օպերացիա, կարելի է դժբախտ պատահականության տեղ ընդունել: Գալիս է մի պահ, երբ նրանց տերերը, չեն կարող հանդուրժել շարունակական կամ անվերջանալի մերկացման գործընթացը: Իսկ վերջին ժամանակներս, Վարդանը շատ ակտիվ էր Հայաստանի քաղաքացիական ինքնագիտակցման և ընդվզման գործընթացի մեջ: Կարծում եմ, այն ինչ պատահեց, կարող էր և չպատահել, կամ էլ կարող էր մեկ այլ վայրում և այլ ելքով պատահեր: 
Ինչ որ է, կարող է և իսկապես դժբախտ դեպք էր, որ Վարդան Պետրոսյանի կյանքի տարբեր իրավիճակների՝ իրար հետ մի տեղ գալով, ճակատագրի այս խաչմերուկում իրար բախվեցին, որի արդյունքում էլ այս դժբախտությունը պատահեց: Ցավակցում եմ սգավորներին, իսկ Վարդան Պետրոսյանին մաղթում ապաքինում և հայտնում իմ զորակցությունը: Մենք ձեզ շատ ենք սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել