Էս տարիներին 2.000.000 Հայ լքել է իր տունը,ու դա ձեր պատճառով:Ձեր պատճառով բազմաթիվ երեխաներ որբացել են,բազմաթիվ ազատամարտիկներ մեռել են սովի ու հիվանդությունների մեջ,շատերն էլ էսօր են նույն վիճակով:Ու դա նրանք,էն ազատամարտիկները,ում շնորհիվ դուք կաք,ու վայելում էք աջ ու ձախ:Դուք ոչնչացրեցիք էս տարիներին ամեն հնարավոր ու անհնար բան,ինչը հնարավոր էր ոչնչացնել,ծախել ու լափել:Ոչնչացրեցիք մեր տնտեսությունը,կրթությունը,առողջապահությունը,բնապահպանությունը,ամեն ամեն ոլորտում քաոս ու անտարբերություն...Դուք՝ ագահներդ կերաք բոլորի մի կտոր հացը,կերաք բոլորիս երջանկությունը ու բոլորիս դժբախտ սարքեցիք:
Բոլորը-հարուստ թե աղքատ,պաշտոնյա թե բանվոր,բոլորը դժգոհում են,բոլորը զզվում են ձեզանից,բոլորն ատում են ձեզ....
Զարմանալի է,բայց ձեր արյունոտ երախները անգամ մեր զգացմունքները կարողացան լափել-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ,ՀՈՒՅՍ,ՀԱՎԱՏ....

ԲԱՅՑ իմացեք քիչ է մնացել.բոլորդ ու հատ հատ,անգամ ամենափոքր մեղքի ու տականքության պատասխանը տալու էք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել