Իշխանությունների լկտիությանը չափ ու սահման չկա: 

Էդ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը բարձրացնում եք, որ ինչ անեք? Որ ավելի վատ աշխատեն??? Էդ որ մի արժանիքի, որ մի ազգանպաստ գործի համար եք բարձրացնում??? 
Իշխանական ցինիզմը լրիվ իր գագաթնակետին է հասել: Մարդկանց երկու կոպեկ նպաստը կտրում եք, անունը դնում, թե էդ փողով "ձուկ բռնել եք սովորեցնելու", իսկ ձեր օլիգարխիկ պաշտոնյաների առանց այդ էլ բարձր աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնում եք: Դե արի ու մի ասա` էդ ձկան կարթը կվերցնեք ու կմտցնեք... գիտեք որտեղ: 

Ու, ցավոք սրտի, սրան էլ է ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկելու ու "ընդդիմությւոն" կոչվածը էլի ոչինչ չի կարողանա անել: Ախր էդ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը էդ աշխատավարձի երեսին չի էլ նայում ու կյանքում վերցրած էլ չունի, ու դա բոլորը շատ լավ գիտեն: Իսկ մի ստվար մասն էլ, թեկուզ վերցնում է իր աշխատավարձը, բայց հաստատ դրա հույսին չի մնացել: Էդ բարձրացումից կուրախանան ընդամենը մի քանի պատգամավորներ` մի երկու ջահել ՀՀԿ-ական, ովքեր դեմ չեն լինի մի քիչ ավելի թանկ խանութից կոստյում գնել, առնվազն մեկ ՀՀԿ-ական կին, ով դեմ չի լինի մրցակցել իր կին կոլեգաների հետ բրենդային հագուստի հարցում, Ժառանգությունն իր ողջ կազմով, ՀՅԴ-ից ու ՕԵԿ-ից երևի մեկ-երկու հոգի, ՀԱԿ-ից էն միակ կինը հաստատ, մյուսներն էլ "դե ավել փողը փոր չի ցավեցնի", ԲՀԿ-ից էլ... դե լավ է, ԲՀԿ-ենք հաստատ "այլնտրանքային" եկամուտներ կունենան, ամոթ չի ԱԺ-ի տված երկու կոպեկին նայեն?:

Ես քանի գնում համոզվում եմ, որ էս երկիր չի դառնա, որովհետև ունենք ոչ լեգիտիմ իշխանությւոն 7 չունենք դրա դեմ պայքարող ընդդիմություն!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել