Երեկ մի քանի Հայաստանից հյուրեր ունեի ու խոսում էինք, նրանք ասացին, «դու այստեղ ավելի ես անհանգստանում, քան ժողովուրդը Հայաստանում»։ «Հայաստանի ժողովուրդը հարմարվել են ու շատ էլ «լավ» ընդունում են իրենց իշխանություններին...ու շատեր կուրծք են ծեծում իրենց իշխանության համար...» .... 

Մի րոպե մտածեցի, ու հասկացա, մի օր էլ կգա ու կասեն դրսի, ավրեվմուտքի քարոզչություն էր արածս,թշնամություն, ու որ Ռուսաստանի կազմում մնալը Հայաստանի, ու օլիգարխային, ֆեոդալական համակարգը իսկն էր, Հայաստանի ժողովրդի ուզածը։ 

Բա ոնց՞ իմանանք Հայաստանի ժողովրդի մեծամասնության ուզածը որն՞ է , որ ըսդ այդմ իրենց թմբուկը զարկենք, քան, «մերը»...Նպատակը իրենց օգնելն է, քան իրենց վնաս տալը։ Դժբախտաբար, Հայաստանի ժողովրդի կարծիքը հարցնող չկա....Եթե ընտրություններն են արտացոլում ժողովրդի կարծիքը, ապա նման պայմաններում, Իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդի ցանկությունները, որով իշխանությունները ազնիվ ըտրություններ չեն երաշխավորում երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել