Արդեն իսկ մի քանի անգամ բարձրացրել եմ հարցս, բայց այն քաղաքացիներին ում հուզում էր այս խնդիրը՝ այդպես էլ լուծում չի ստացել:
Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է Կոնդ թաղամասի բնակիչներին, Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում գտնվողներին, որոնց մի մասը գտնվում է իրացման տարածքում, իսկ մյուսը՝ արդեն մի քանի տարի է անորոշության մեջ, ապրում են հակասանիտարական պայմաններում:
Մասնավորապես՝ 2006թ.-ի նոյեմբերից թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ հանդիսացող գոտի, իսկ 2009թ.-ի կառավարության 168Ն որոշմամբ սկսվել է օտարման գործընթացը, որով 200-ից ավել ընտանիքներ սեփականության իրենց իրավունքը պայմանագրով զիճել են համապատասխան կազմակերպությանը:

Այս ամենին է գումարվում կազմակերպության կողմից բնակիչներին ոչ պատշաճ կերպով ամենամսյա վարձավճարների փոխանցումը:
Հավելեմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածում շատ հստակ ասվում է՝ 
Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք:Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:
Կոնդ թաղամասի բնակիչներն անհամբեր սպասում են, թե՞ վերջապես, ե՞րբ է կարգավորվելու իրենց խնդիրը:
Ակնկալում եմ, որ ոլորտի պատասխանատուները շատ հստակ գործառույթներ կիրականացնեն և լուծում կտան այս սպասված խնդրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել