Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է թարմ բանջարեղենի օգտագործումը, հատկապես ցուրտ եղանակին, երբ իմունիտետն ընկնում է:
Լոլիկ
Պարունակում է լիկոպին. բուսական ծագման հազվագյուտ պիգմենտ: Բնական այս ուժեղ հակաօկսիդանտը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ու կարգավորում է խոլեստերինի փոխանակությունը: Ամեն օր թարմ լոլիկով աղցան ուտելով դուք ամրապնդում եք սրտամկանն ու իմունիտետը: Բացի այդ, լոլիկը մեծ քանակությամբ վիտամին B է պարունակում, որը հարթեցնում է կնճիռները, երիտասարդեցնում մաշկն ու թարմեցնում դեմքի գույնը:
Լոբի
Բոլոր լոբազգիների նման լոբին պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, սպիտակուց և վիտամիններ: Բայց ի տարբերություն իր ցեղակիցների` ոլոռի ու ոսպի, լոբին պահպանում է իր միկրոէլեմենտների մեծ մասն անգամ ջերմային մշակումից հետո: Լոբու ամենօրյա օգտագործումը կարգավորում է աղիների և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ և նպաստում է թունավոր նյութերի դուրս մղմանն օրգանիզմից:
Դդում
Առողջ սննդի մասնագետներն անվանում են այն «Մենդելևի աղյուսակ», քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ տարրեր: Նարնջագույն պտուղն առողջարար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգանների վրա: Աշնանային գեղեցկուհին անփոխարինելի է նաև նիհարելու ժամանակ, քանի որ պարունակում է հազվագյուտ T վիտամին, որը նպաստում է ուտելիքի մարսմանն ու արագ նյութափոխանակությանը:
Կաղամբ
Կաղամբի ցանկացած ենթատեսակ տարբերվում է իր յուրօրինակ հատկություններով: Սովորական կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք չեն թողնում, որ բջիջները ծերանան: Բրոկկոլին ամրապնդում է իմունիտետը. այն 2.5 անգամ շատ վիտամին C է պարունակում, քան ցիտրուսները: Գունավոր կաղամբը մեծ քանակությամբ բիոտին է պարունակում, որը խոչընդոտում է մաշկի բորբոքային պրոցեսների առաջացումը: Այն բարենպաստ ազդեցություն է գործում մազերի առողջության և աճի վրա:
Բադրիջան
Դիետոլոգները վաղուց են բադրիջանն «իրենցը» համարում. նրանք հավաստիացնում են, որ բադրիջանը ճարպակալման դեմ պայքարում լավագույն միջոցն է: Բադրիջանը մեծ քանակությամբ պեկտին է պարունակում, որը դուրս է մղում տոկսիններն ու ավելորդ խոլեստերինն օրգանիզմից, իսկ դրանում պարունակվող կալիումն օրգանիզմից ավելորդ հեղուկն է դուրս մղում և պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը: Բադրիջանը պահպանում է օգտակար հատկությունները ջերմային մշակումից հետո և հիանալի համադրվում է մսի կամ այլ բանջարեղենի հետ: