Ողջույն:  Աղջկա զգեստապահարանի ամենից անհրաժեշտ իրերի մասին FashionYan-ն արդեն քեզ պատմել է: Սակայն հագուստից բացի, կարևոր է նաև դիմահարդարման պարագաների առկայությունը, որոնցից մի քանիսը ոչ թե թիթիզություն կամ ճոխություն են, ինչպես թվում է շատերին, այլ պարզապես անհրաժեշտություն:

tatu-makiaj«Oծանելիքը կանանց հագուստի շարունակությունն է»,-համոզված էր Քրիստիան Դիորը: Իսկ մենք համոզված ենք, որ դիմահարդարման միջոցների ճիշտ համադրության դեպքում, ամենաննշան թվացող հագուստով  անգամ կհասնես հաջողության:

Եվ այսպես, յուրաքանչյուր ժամանակակից աղջիկ, անկախ իր նախասիրություններից, իր պայուսակում պետք է ունենա`

1. Տոնային կրեմ կամ դիմափոշի- Որքան էլ չսիրես կրեմներ, այնուամենայնիվ, դրանք անփոխարինելի են հանկարծակի հայտնված բշտիկների համար: Բացի այդ, տոնային կրեմով կամ դիմափոշիով կարող ես ծածկել մաշկիդ կարմրությունը: Միայն թե` միշտ ընտրիր մաշկիդ գույնից մի տոն մուգ երանգ, որպեսզի արհեստականորեն չսպիտակեցնես դեմքդ:

2.  Սև թարթչաներկ- Ո՞վ չի երազում երկար ու խիտ թարթիչների մասին: Երբեմն մեզ թվում է` թարթչաներկը ամենակարող է թարթիչները մեր ուզածի չափ երկարացնելու գործում, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ: Եթե քեզ չի հաջողվում ստանալ փարթամ թարթիչներ, ապա մի շտապիր դեն նետել թարթչաներկդ. դրանով դու կարող ես պարզապես ընդգծել կոպերդ, ինչպես անում ենք մատիտով կամ սյուրմայով: Երբ այս երկուսը քսելու ցանկություն կամ ժամանակ չկա, ապա միայն սև թարթչաներկը բավական է` աչքերն ընդգծելու համար:

No title

3. Սև մատիտ կամ սյուրմա- Կանանց աչքերի  «սլաքների» կամ «պոչիկների» միակ «մեղավոր» այս պարագաները երբեք ավելորդ չեն լինում: Սրանք այն միջոցներն են, որոնք միաժամանակ  փոխարինում և լրացնում են իրար:  Օրինակ` սև մատիտը կարելի է քսել կոպերին` սյուրմայի փոխարեն և հակառակը: Սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տա սյուրման քսել աչքերի ներսի կողմից, ինչպես անում ենք մատիտով: Բացի այս, մատիտով կամ սյուրմայով կարող ես վիզուալ կերպովմեծացնել կամ փոքրացնել աչքերը:

4. Սպիտակ անփայլ կամ փայլով ստվերաներկ- Անկախ նրանից, թե քանի գույնի ստվերաներկ ունես քո շպարի պայուսակում, սպիտակն ուղղակի պարտադիր է: Այն լավագույնս ծառայում է որպես աչքի դիմահարդարման հիմք, որը դու կարող ես լրացնել կամ ծածկել ցանկացած այլ գույնով:

modnaya_pomada_4

5. Կարմիր շրթներկ- Այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, և վաղուց անցել են ժամանակները, երբ կարմիր շրթներկ օգտագործող կանանց վատ աչքով էին նայում: Մեր օրերում սա այն է, ինչը քեզ պետք է ամենօրյա դիմահարդարումից դուրս գալու ու յուրահատուկ, տոնական տեսք ունենալու համար: Կարմիր շրթներկը անփոխարինելի է հատկապես երկույթների և ժամադրության գնալու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել