Երևան, Հայաստան
Ց: 17°   Գ:
22.10.2013  14:28

20 չբացահայտված առեղծվածներ

Ավելին քան փաստեր

 1  Մարդու ստեղծումը


Սա ամենահայտնի և ամենահակասական առեղծվածներից է: Որտեղի՞ց ենք մենք առաջացել: Շատ մարդիկ հավատում են, որ մեզ արարել է Աստված, այլք հավատում են, որ մենք ստեղծվել ենք էվոլյուցիայի արդյունքում: Կա և մի այլ տեսակետ, ըստ որի մեզ երկրագնդի վրա են իջեցրել այլմոլորակայինները: Քանի որ այս տեսակետներից ոչ մեկի հավաստիությունը փաստող ապացույցներ չկան, սա մնում է մարդկության մեծագույն գաղտնիքը:

Էվոլյուցիայի տեսությունում նշվում է, որ սերնդեսերունդ տեղի ունեցող ադապտացիաների և մուտացիաների արդյունքում արարածը կարող է մեծապես փոխվել ժամանակի ընթացքում:  Էվոլյուցիայի տեսության դեմ բազում փաստարկներ կան հատկապես քրիստոնյաների շրջանում:

Ամենամեծ քրիստոնեական եկեղեցու առաջնորդը` Բենեդիկտոս XVI Պապը, վերջերս ասել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում եկեղեցական ուսմունքին կամ առ Աստված տածած հավատքին, եթե այն չի բացառում Աստծուն իբրև էվոլյուցիայի գործընթացի հիմնական շարժիչ ուժը և կազմակերպիչը: Կրեացիոնիզմի հայեցակարգում նշվում է, որ Աստված արարել է տիեզերքն այնպես, ինչպես այն ներկայումս գոյություն ունի: Կրեացիոնիստները կարծում են, որ երկրագունդը մի քանի հազար տարեկան է:  

Իրականությունն իմանալու լավագույն ձևը

Սպասե՛ք մինչև կմահանաք: Հետո եթե դրախտ չընկնեք, Աստծո հետ կապված այս ողջ պատմությունը մտացածին է: Մնում է այլմոլորակայինների կամ էվոլյուցիայի վարկածը: Անշուշտ, շատ վատ է, որ մահացած ժամանակ չեք կարողանա հրապարակել ձեր բացահայտումը: Իսկ եթե լուրջ, արարման շուրջ ունեցած ձեր համոզմունքները ձե՛զ պահեք: Ցանկացած մեկը, ով ձեզ ուսուցանում է էվոլյուցիայի մասին ունեցած իր տեսակետները, փորձում է համոզել ձեզ դրանց ճշմարտացիության մեջ: Գրեթե բոլորն են անում դա: Մենք բոլորս էլ փորձում ենք համոզել մյուսներին հաշվի առնել մեր տեսակետներն ու մեր համոզմունքները, իսկ շատերն էլ փաթաթում են դրանք ուրիշների վզին:    

 2  Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունին Հյուսիս-Ատլանտյան օվկիանոսում գտնվող ջրային գոտի է, որում մեծ քանակությամբ ինքնաթիռներ և նավեր են կորել անհայտ պայմաններում: Տարիների ընթացքում անհետացումները բացատրվել են մի շարք մեկնաբանություններով. վատ եղանակ, այլմոլորակայինների կողմից առևանգումներ, ֆիզիկայի օրենքների խաթարում և այլն:

Թեպետ կան բազում փաստաթղթեր, որոնք վկյայում են այն մասին, որ անհետացումների մասին տվյալներից շատերը ուրճացվել են, ոչ մի հավաստի բացատրություն չկա այս տարածքում գրանցված արտասովոր անհետացումների համար: 

 3  Թուրինյան պատանք


Թուրինյան պատանքը սավան է, որի վրա նշմարվում է մի մարդու պատկեր, ով մահացել է խաչելությունից: Կաթոլիկների մեծամասնությունը համարում է, որ դրանով ծածկված է եղել Հիսուս Քրիստոսի աճյունը: Ներկայումս պատանքը պահպանվում է Իտալիայի Թուրին քաղաքում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչպես է պատկերը տպվել այդ սավանի վրա և չնայած բազում փորձերին` ոչ ոքի չի հաջողվել  ստեղծել սավանի կրկնօրինակը:

Ռադիոածխածնային հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանքը մեզ է հասել դեռևս միջնադարից, սակայն հավատացյալները գտնում են, որ այսպիսի հետազոտությամբ հնարավոր է որոշել միայն այնպիսի իրերի վաղեմությունը, որոնք քայքայվում են, իսկ սավանը չի քայքայվում:

Գոյություն ունի ևս մեկ պատանք (վարշամակ), որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում (Հովհ. 20:7): Տարածված է այն տեսակետը, որ գերեզմանում դրանով ծածկված է եղել Քրիստոսի գլուխը: 1999 թվականին Սինդոնոլոգիայի իսպանական կենտրոնի  հետազոտական թիմի անդամ Մարկ Գուսկինը հետազոտեց այս երկու կտորների միջև եղած կապը: Հիմնվելով պատմական, բժշկական փորձաքննության և արյան հետազոտության արդյունքների վրա (վարշամակի վրա 4-րդ կարգի արյան հետքեր կան)` նա եզրակացրեց, որ այս երկու պատանքներով ծածկված է եղել միևնույն մարդու գլուխը տարբեր, սակայն  մոտ ժամանակահատվածներում: Երուսաղեմի Իսրայելական Համալսարանի գիտնական Ավիոնոամ Դանինը հավաստի է համարել հետազոտության արդյունքները և ավելացրել, որ այս երկու պատանքների վրա առկա են միևնույն փոշեհատիկները:

 4  Մարի Սելեստա


«Մարի Սելեստա» նավն առաջին անգամ նավարկության դուրս եկավ 1860 թվականին Նոր Շոտլանդիայում: Նավի սկզբնական անվանումը եղել է «Ամազոն»: Այն ունեցել է 31 կմ երկարություն և համարվել է երկկայմ նավ:  10 տարի շարունակ այս նավը ենթարկվել է մի քանի վթարների և ունեցել մի շարք սեփականատերեր: Ի վերջո, այն հայտնվել է Նյու Յորքի աճուրդներից մեկում, որտեղ այն գնել են 3000 դոլարով: Բազում վերանորոգումներից հետո նավը գրանցել են Ամերիկայում և վերանվանել «Մարի Սելեստա»:

«Մարի Սելեստայի» նոր նավապետը 37-ամյա Բենջամին Բրիգսն էր: 1872 թվականի նոյեմբերի 7-ին Նյու Յորքում նավ է բարձրանում Նավապետ Բրիգսը իր կնոջ, երիտասարդ դստեր և ութ հոգանոց անձնակազմի հետ: Նավը բեռնում են  են 1700 տակառ ամերիկյան ալկոհոլով, որը պետք է տեղափոխվեր Իտալիայի Ջենովա քաղաք:

Նավապետին, նրա ընտանիքին և ամբողջ անձնակազմի այլևս երբեք տեսնողներ չեղան: Նավը հայտնաբաերեցին Ջիբլարթարի նեղուցի կենտրոնական հատվածում: Նավում չկար պայքարի ոչ մի նշան: Նավապետի գրանցամատյանից բացի մնացած բոլոր փաստաթղթերը բացակայում էին նավից:

1873 թվականին հայտնել էին, որ երկու փրկարարական նավակներ են հասել Իսպանիա, որոնցից մեկում կար մեկ դիակ և Ամերիկայի դրոշը, մյուսում՝ հինգ դիակ: Ենթադրում են, որ այս մարդիկ  «Մարի Սելեստայի» նավաբեկությունից փրկված անձնակազմի անդամներն են, սակայն այս տեսակետը հավաստի չէ, քանի որ հնարավոր չի եղել պարզել դիակների ինքնությունը:

 5  Թաոսյան ձայնային անոմալիա


Թաոսյան ձայնային անոմալիաները ցածր ձայներ են, որոնք լսվել են աշխարհի տարբեր վայրերում, հատկապես ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Եվրոպայում: Այս ձայները լսվում են, երբ շուրջբոլորը լռություն է տիրում: Դրանք հաճախ համեմատում են հեռավորության վրա աշխատող դիզելային շարժիչի ձայնի հետ: Քանի որ այդ ձայները հնարավոր չէ որսալ բարձրախոսներով կամ ցածր հաճախականության ձայների ալեհավաքներով, մինչ այժմ էլ գաղտնիք է մնում, թե դրանք ինչ ձայներ են և որտեղից են գալիս:

1997 թվականին Ամերիկայի Կոնգրեսը ամենահայտնի հետազոտական համալսարանների գիտնականներին և հետազոտողներին ուղարկեց Նյու Մեքսիկոյի Թաոս քաղաք, որտեղի բնակիչները լսում էին այդ ցածր հաճախականությամբ ձայները: Նրանք, ովքեր լսել էին այդ ձայնը, նմանեցնում էին այն «բզզոցի» և փորձում էին բացահայտել այս գաղտնիքը, սակայն մինչ օրս դեռևս ոչ ոքի չի հաջողել անել դա:

 6  Լոհ Նեսսի հրեշը


Լոհ Նեսը Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ քաղցրահամ լիճն է: Դարեր շարունակ մարդիկ ասել են, որ տեսել են լճում բնակվող վիթխարի արարածի: Այս հրեշի մասին ամենավաղ հիշատակությունը գալիս է Սուրբ Կոլումբայի ժամանակներից (565 AD):

Թեպետ այս արարածին լճի մոտակայքում տեսել են դեռևս 16-րդ դարից սկսած, նրա հանդեպ հետաքրքրությունը վերստին արթնացավ 1933 թ.-ի հուլիսի 22-ից, երբ Ջորջ Սփայսերն ու իր կինը տեսան, թե ինչպես է այս տարօրինակ կենդանին հատում փողոցը իրենց մեքենայի առջևով:   

Նրանք նկարագրել են այս արարածին իբրև խոշորամարմին հրեշ, որն աչքի է զարնում երկար, նեղ վզով, որը փղի կնճիթից միայն մի փոքր է ավելի հաստ: Վզի վրա նշմարվել են մի շարք անհարթություններ: Նրանք չեն տեսել հրեշի վերջույթները: Լոհ Նեսսի հրեշին ոչ միայն բազմիցս լուսանկարել են, այլև ձայնագրել ռադիոձայնորսիչ սարքով և 2007 թ.-ին տեսագրել:  Ցավոք սրտի, տեսանյութերն ու լուսանկարները երբևէ բավականաչափ հստակ չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ դրանք ուսումնասիրելով պարզորոշ հասկանալ, թե ինչ է այս արարածը: Որոշ մարդիկ կարծում են, որ այն պլեզիոզավր է, որ սերում է դինոզավրերից:

 7  Բիմինի ճանապարհը


Բոլորն էլ հավանաբար լսել են Ատլանտիս կորուսյալ քաղաքի պատմությունը, իսկ երբևէ լսե՞լ եք Բիմինի ճանապարհի մասին:   

1968 թ.-ին ստորջրյա ապառաժային կառույց հայտնաբերվեց Բահամյան կղզիների Հյուսիսային Բիմինի կղզու մոտակայքում:  Որոշ մարդիկ համարում են, որ այն բնական գոյացություն է, սակայն քարերի արտասովոր դասավորության պատճառով  շատերը կարծում են, որ դա կորուսյալ քաղաք Ատլանտիսի (առաջինը Պլատոնն է հիշատակել Ատլանտիսի մասին) մի մասն է: Այս առեղծվածի մի այլ ուշագրավ տարրերից է 1938 թ.-ին Էդգար Կեյսիի կողմից արված կանխատեսումը. «Տաճարների մի մասը դեռևս հնարավոր է հայտնաբերել Բիմինիի մոտակայքի դարավոր տիղմի և ծովի ջրերի տակ: Դա կլինի ‘68 կամ ’69 թվականին»:

Ավելի վերջերս տեղի ունեցած արշավախմբում հնագետ Դոկտոր Գրեգ Լիթլը հայտնաբերել է նախկինում հայտնաբերված ժայռերի անմիջապես ներքևում գտնվող ժայռերի մի այլ շարք: Բացատրություններից մեկն այն է, որ ճանապարհը բնական ճանապարհով գոյացած խճանկարային մայթ է: Խեցու և ավազի կարծրացումից առաջանում է խիտ նստվածքային ապար, որի վրա ժամանակի ընթացքում  ուղղիղ գծերով ճեղքեր են գոյանում, իսկ ապա` 90 աստիճանի անկյուններ: Ներկայումս այս վայրը Թասմանիա կղզու ամենահայտնի վայրերից է, որտեղ զբոսաշրջիկները հաճախ են այցելում:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 5772 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511