Ծերության ողբերգությունը այն չէ, որ մարդը ծերանում է, այլ այն, որ նա հոգով երիտասարդ է մնում:

Օսկար Ուայլդ

Դալլասից լուսանկարիչ Տոմ Հասսին լուսանկարների շատ ազդեցիկ մի շարք է հրապարակել: Լուսանկարներում տարեց մարդիկ նայում են հայելուն, ու դրա մեջ իրենց երիտասարդ հասակում տեսնում: Կգա ժամանակ և մենք բոլորս այս ֆոտոշարքի հերոսները կդառնանք...

Վախենում եմ, որ տարիներ հետո իմ աչքերում հավատ չի լինի, իմ սրտում մարդկանց հանդեպ վստահություն էլ չի մնա…

Վախենում եմ, որ կդադարեմ երազել, կսկսեմ մարդկանց լավ ճանաչել և կկորցնեմ ինձ «մեծերի կյանք» կոչվող անիմաստ և դատարկ աշխարհում…

Ես շատ եմ վախենում, որ մարդկանց ճանաչելուց հետո զգացմունքներին կսկսեմ նայել որպես վաճաքի հանվող առարկաներ , որոնցից յուրաքանչյուրը ունի իր արժեքը…

Վախենում եմ, որ չեմ հասկանա ինչի համար եմ ապրում, կկորցնեմ զգալու կարողությունս և ԱՊՐԵԼՈՒ ունակությունս…

Վախենում եմ, որ մի օր կհանգի իմ աչքերի կրակը, որը ինձ ուժ է տալիս ստեղծագործել, սիրել և ճախրել երջանկությունից…

Վախենում եմ, որ կմոռանամ այն մարդկանց, ովքեր ինձ համար կարևոր նշանակություն ունեն, ովքեր փոխել են իմ կյանքը: Կմոռանամ նրանց հայացքները, աչքերը, ձեռքերը…բառերը, կմոռանամ այն երգերը,որոնք ստիպում էին երազել, էլ նույն սիրով չեմ սիրի ոչ մեկին և ոչինչ…

Վախենում եմ, որ էլ երբեք ոչնչի առաջինը չի լինի… ուրախության, ոգևորվածության, հիացմունքի և անգամ ցավի, որովհետև ամեն անգամմենք ավելի ուշադիր,, մի քիչ ավելի փորձառու, ավելի իմաստուն և ավելի ամուր ենք դառնում…

Ես վախենում եմ սովորել իմ սխալների վրա: Չէ ո՞ր հենց սխալների ու դրանց հետևանքների պատճառով ենք մենք ավելի անտարբեր դառնում… ամեն անգամ մեր կյանքից հեռանում է մի քիչ նրբություն և մի քիչ սեր…վախենում, որ երբ գա այդ օրը, ես շատ կկարոտեմ….ԻՆՁ անցյալում…

Եվ ես շատ եմ վախենում կորցնել…ԻՆՁ…

Լուսանկարները` adme.ru կայքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել