Հայաստանն իր հասարակության քաղաքական համակարգի քաղաքական, նորմատիվային, սոցիալական, տնտեսական, մշակութային ենթահամակարգերը կառուցում է (թե ինչպես՝ քննարկամն այլ թեմա է) եվրոպական մոդելով, բայց դրանց գործառնականացման ձևերը, եղանակները շարունակում են մնալ ռուսական: Իստիտուտները հարաբերությունների ամբողջություն են, որոնք հիմնում են գիտակցական, վարքաբանական, մշակութային ինչ-որ հարաբերություններ, հետևաբար՝ դրանց գործառնական մեխանիզմն աշխատելու է միայն այդ ինստիտուտների խաղի կանոններին համապատասխան: Այստեղ կոմպլեմենտար հիբրիդն առաջացնելու է պրոդուկտի խոտան: Առաջ է գալու ենթահամակարգերի ավելորդ ծանրաբեռնվածություն, որոնք անցումային, հեղհեղուկ վիճակում գտնվող համակարգի զարգացումը տանելու են փակուղի, որովհետև վրա է հասնելու ադապտացիոն իմպոտենցիա: Մշտնջենական խառնաշփոթ, կողմնորոշման կորուստ, անընդհատ անորոշ ելքեր որոնելու, մեղավորներ փնտրելու շրջապտույտ, վերջապես ամենավտանգավորը, պատասխանատվության անհարկի բաշխում, հընթացս ռեսուրսների գերկենտրոնացում. սա է լինելու տվյալ համակարգի զարգացման ողջ համապատկերը (զարգացումը նաև հետընթաց պրոցես է): Ի վերջո, հնարավոր չէ տնկել խնձորի ծառ՝ ձմերուկի հույսեր փայփայելով, առավելևս, որ ձմերուկի սեզոնը վաղուց վերջացել է, իսկ ծառն էլ չի ջրվելու: Հ.Գ. ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանը ՆՈՒՅՆ ԵՌԱՆԴՈՎ շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:Հայոց Բժեզինսկին գեպոլիտիկ հիմնավորում տվեց Զորիի նամակին: Նորից հիբրիդային գեոպոլիտիկա: Հարկ է նշել, սակայն, որ իսկական Բժեզինսկին նման բան չէր անի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել