Երկրում հոգևոր սով է. իսկ սրա պատասխանատուները մտավ-որ-ականներն  են, որոնք զարթնում են աթոռակռվի ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցին, որ ամբողջ պատմության ընթացքում շարունակ միամտաբար է գործում ու այն հոգևոր կառույցները, որոնք հոգևորից աստիճանաբար անցնում են նյութականի: 
Մինչ աղանդավորները հալածում են ազգդ, եկեղեցիդ անօգուտ ձեռք է մեկնում նույն աղանդները գաղտնի ֆինանսավորող օտար կազմակերպություններին, որպեսզի պայքարի միջոցներ գտնի աղանդների դեմ, մինչ հայը հային գազանաբար հոշոտում է, թշնամաբար վարվում եղբոր հետ, կազմակերպում են սիրո շքերթներ՝ ցուցանելու, թե ինչքան սիրառատ են. իսկ ե՞րբ կգա ձևից բովանդակությանը անցելու ժամանակը, ե՞րբ կքարոզվի ճշմարիտ սեր բարոյականություն, ե՞րբ Քրիստոսը կմտնի իր եկեղեցին, իսկ մտավորականները էլի անափ սիրուց դրդված չեն հոշոտի իրար, ե՞րբ մանր-մունր կազմակերպությունները անիմաստ փիառի համար կդադարեն չեղած խնդիրներին հնչեղություն տալ....ե՞րբ..չէ՞ որ մի օր բոլորն են Աստծո առաջ կանգնելու. ի՞նչ են անում այսօր բոլորը բացի փիառվելուց ու ճշմարիտ մտահոգություններից էս խեղճ ժողովրդին շեղելուց...հարց, որն անպատասխան կմնա, ցավոք, դեռ երկար ժամանակ..հասարակական խնդիրների ժամանակ, մենք աղավնու նման միամի՞տ ենք, իսկ հենց մեր անձնականին է հասնում, դառնում ենք օձի պես խորագե՞տ. մեկտեղենք երկուսը, որ ապրենք քրիստոնեավայել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել