Հիմա եթե դուրս գանք փողոց ու «դուք կո՞ղմ եք Արցախի հարցում փոխզիջման տարբերակին" հարցադրում անենք, հարցվածների 90%-ից ավելին կպատասխանի` «ոչ մի փոխզիջում, ոչ մի թիզ հող` թշնամուն»: Երբ հարցնես` «իսկ դուք տեղյա՞կ եք, որ հենց փոխզիջման տարբերակով էլ լուծվում ա էդ խնդիրը», մարդկանց մեծ մասը կպատասխանի` «ո՞վ ասեց, նման բան չի կարող լինել», իսկ մյուս մասն էլ կասի` «դե մենք անզոր ենք ինչ-որ բան փոխելու»: 

Եթե մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը փոխզիջման տարբերակով Արցախի հարցի լուծման մասին խոսում էր բացառապես շարմազանովների միջոցով, ապա այժմ անձամբ ա դրա մասին խոսում, այն էլ մեծ ոգևորությամբ: ԵԽԽՎ-ում ունեցած վերջին տխրահռչակ ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարում ա, որ «Արցախի հարցը պիտի լուծվի փոխզիջման տարբերակով» ու նույնիսկ, առանց ամաչելու հայտարարում ա, թե «մենք դրա մասին միշտ հայտարարել ենք»: 

Ավելին` նույնիսկ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևն էր, եռակողմ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել, որ «որոշումները քննարկվում ու ընդունվում են բացառապես փոխզիջման հենքի վրա»:

...Ու էս ամենը մեր ժողովրդին (Արցախահայությանը նույնպես) բացարձակապես չի հետաքրքրում: Նույնիսկ Արցախի ղեկավարությունն ա իրեն գժի տեղ դրել: Արցախի անունից բանակցություններ վարելու իրավունքը «զիջեցին», հիմա էլ ջայլամի նման, գլուխները պահել են ու իբր տեղյակ չեն ոչ մի բանից: Օր ու գիշեր էլ հայտարարում են, թե «Արցախի հարցում սակարկություններն ու շահարկումները անընդունելի են»: 

Ես բացարձակապես չեմ ընդունում են կարծիքը, թե ժողովուրդը «կուտ ա ուտում»: Չկա նման բան: Ժողովուրդը իրականում լավ էլ հասկանում ա ամեն ինչ, ուղղակի օգտագործելով «ոչ մի թիզ հող» քողը` իրեն ազատում ա պատասխանատվությունից: Հակառակ դեպքում` էդ ի՞նչ ենք փոխզիջելու... երևի ընտանի կենդանիներ, հա՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել