10-ամյա Սարգսի մասին <Սուր անկյան> երեկվա տեսանյութը շատ մեծ արձագանք գտավ: Բացարձակ մեծամասնությունը իհարկե ուրախ էր, նույնիսկ հուզված, որ տղան ի վերջո թունելի վերջում լույս տեսավ և գոնե ինչ որ ժամանակահատված աշխարհին կնայի, ինչպես ասում են, գունավոր ակնոցներով: Սակայն գտնվեցին իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ <գործիչներ>, որոնք դժգոհեցին, թե տեսանյութում Սամվել Ալեքսանյանի <PR ենք տանում> / Ալեքսանյանը ընտանիքին նվիրաբերել էր 5000 դոլար/: Կարելի էր ոչինչ չգրել, չպատասխանել վաղուց արդեն վարկաբեկված անձանց: Սակայն մինչ այժմ պատկերացնում էի, թե նրանց անհաջողությունների հիմքը` սխալ ընտրված մասնագիտությունն է, բայց երեկվա գրառումներից հասկացա, որ զուրկ են անգամ մարդկային հատկանիշներից: Նման բան գրողները պարզապես անհոգի ցինիկ են: 
P.S. Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի գործունեության վերաբերյալ քննադատական տեսանյութեր բազմիցս ենք ներկայացրել, այնպես որ պղտոր ջրում ձուկ որսալուց առաջ կես րոպե մտածեք, եթե իհարկե դեռ ունեք մտածելու կարողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել