Ընկերության գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը (Brian Krzanich) հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում սարքավորման արտադրողները պատրաստվում են աննախադեպ զեղջերով դիմավորել մինչամանորյա եռուզեռը։ Շուտով կտեսնենք 99 ԱՄՆ դոլար արժողությամբ պլանշետներ, 250 ԱՄՆ դոլարվ հնարավոր կլինի գնել Haswell պրոցեսորով  նոթբուք և այլն․․․։

Ի դեպ Haswell֊ի մասին։ Սիլիկոնի առաջատար արտադրողը շատ մեծ հույսեր է կապում այս նոր սերիայի հետ, որն ըստ պաշտոնական տվյալների ավելացնում է մարտկոցի դիմացկունությունը 50 տոկոսով։ Ամենայն հավանականությամբ նման գնային քաղաքականությունը կնպաստի Windows ՕՀ֊ով պլանշետների վաճառքին՝ գրավելով Android և iOS ՕՀ֊ների օգտվողների ուշադրությունը։

Այս տիպի քայլերը կարող են շուկայում լուրջ լարվածություն առաջացնել։ Ըստ ՏՏ մարկետոլոգների, հենց այդպես էլ փորձում է վարվել Intel֊ը։ Կրժանիչը պնդում է, որ հպման (touch) ինտերֆեյսները ապագայի ճանապարհն են, ինչը կարող է Microsoft֊ի համար լավ նորություն լինել, քանի որ Windows֊ը հիմա առաջին հերթին կենտրոնանում է հենց այդ տեսակի ինտերֆեյսների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել