Չեմ ուզում անկոչ բարոյախոսի դեր կատարել, բայց իմ համեստ կարծիքով խաղի կանոններ կան, որոնք երբեք չպիտի խախտվեն: Անձնական նամակագրություն հրապարակելը եւ դա քննարկելը դրանցից մեկն է՝ անկախ նրանից, թե ո՛վ է հրապարակողը եւ , եւ ո՛վ է նա, ում հրապարակում են: Սա վերամբարձ ու վերացական խոսք չէ՝ նման չգրված կանոնները հասարակության հիմքն են, եւ կարող են խախտվել միայն ծայրահեղ եւ խիստ հիմնավորված անհրաժեշտության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել