Hartak.am-ը գրում է .

Նա ով իր ժողովրդին կվերաբերվի այնպես, ինչպես ստրուկներին են վերաբերվում, թող հիշի Սպարտակի ապստամբությունը/ Լև Տոլստոյ/

Մենք շատ անգամ ենք լսել «համբերության բաժակը ժողովրդի մոտ լցվել է» արտահայտությունը, որը շատ հաճախ են օգտագործում որոշ քաղաքական գործիչներ: Ամեն անգամ, երբ նմանատիպ արտահյտություններ եմ լսում, ցականում եմ բացականչել`լցվի,  չլցվի, մեկ է` «միևնույն հաշիվն է, ժողովուրդը հյուծված և հոգնած է ամեն ինչից, նա նույնիսկ բողոքելուց է արդեն հոգնել, նա «մարտունակ» լինել չի կարող, ծայրահեղ դեպքում կբռնի արտագաղթի ճանապահարհը և վերջ, ամեն ինչ դրանով կսահմանափակվի:

Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդկանցից շատերը թատերական հրապարակում հավաքվելու համար ափսոսում են ավելորդ գումար ծախսել տրանսպորտի վրա, մեկնաբանելով հետևյալ կերպ`մեկ է ոչինչ չի ստացվելու, իզուր գումար պետք է ծախսեմ: Եվ այսպես էլ շարունակում ենք ապրել, իսկ համբերության բաժակը անընդհատ լցվում է և նրա պարունակությունը ջրի կաթիլների «տեսքով»  թափվում և անհետք գոլորշիանում են, այդպես էլ չվերածվելով ալիքի: Այն արատավոր երևույթները, ինչպիսիք են ` կոռուպցիան, կաշառակերությունը, անսահման չարաշահումները, չինովնիկական ցինիզմը իրենց աննախադեպ ծավալի 1 տոկոսի առկայության դեպքում վաղուց նորմալ երկրներում բողոքի մեծ ալիքներ կբարձրացնեին, ինչպես դա մեկ տարի առաջ եղավ Հունաստանում, Իսպանիայում, Անգլիայում, իսկ մենք, ի տարբերություն իրենց, ակտիվանում ենք ընտրություններից ընտրություն, այն էլ եզակի դեպքերում:

Մենք իրոք հոգնել ենք բողոքելուց մեզ միայն մի բան է հետաքրքիր` ինչպես անել, որպեսզի այսօր էլ մի կերպ մթնեցնել օրը և համբերատար սպասել, թե երբ են մեր բարեկամները մեզ կանչելու այլ երկրներ աշխատելու համար: Մենք ընտրել ենք բավականին դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ ճանապարհ. շառից փորձանքից հեռու մնալու հիմնավորումով ուղղակի վերցնում ենք և հեռանում այս երկրից, հեռանում ենք սուս ու փուս և միայն մեր երեխաների աչքերից հոսող արցունքն է վկայում, թե ինչպիսի ողբերգություն ենք մենք ապրում արտագաղթելու ժամանակ:

 Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել