Երկու ճնճղուկներ-տղաներ ծառի ճյուղի վրա կռվում էին մեկ ճնճղուկ-աղջկա համար ու արյուն կաթեցնում գետնին:
Ծառի ճյուղին նստեց մի պառավ ճնճղուկ:
- Ամոթ, հազար ամոթ մի՞թե կարելի է մի ճնճղուկի համար արյուն թափել, կողքներդ հազարավոր աղջիկ-ճնճղուկներ են…
- Բայց նա միակն է,- պատասխանեցին կռվող ճնճղուկները:
- Հիմարներ, միակը չի լինում, լինում է ցանկալին…
Ուզում էի խառնվել նրանց վեճին, բայց մտածեցի, միգուցե ճնճղուկների մոտ այդպես է, միակը չի լինում, լինում է ցանկալին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել