Անհրաժեշտ է`

կարմիր չոր գինի 2.5 բաժակ

4 հատ սալորի չիր

1 ճաշի գդալ չամիչ

1 կիտրոն

2 ճաշի գդալ շաքարավազ

աղացած կոճապղպեղ, դարչին, հիլ

մեղր ըստ ցանկության

Պատրաստման եղանակը`

Կարմիր գինին լցնել թավայի մեջ, դնել միջին կրակի վրա և տաքացնել 5 րոպե: Ավելացնել կոճապղպեղը, եփել ևս 2 րոպե:

Ավելացնել մեղր կամ շաքարավազ, խառնել, ևս երկու րոպե անց` կիտրոնը, դարչինը, հիլ և լվացած սալորաչիրը: Շարունակել եփել ևս 2 րոպե:

Ըմպելիքը լցնել բաժակների մեջ և զարդարել կիտրոնի շերտերով:

Բարի ըմպում :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել