Հետապնդման ԶԱՌԱնցանք (ма́ния пресле́дования)- հոգեկան խանգարում, որով տառապողն անհիմն համոզված է, որ ինչ-որ անձ կամ անձանց խմբեր ցանկանում են լրտեսել, խոշտանգել, ծաղրել, ծրագրում են վնասել, գողանալ կամ սպանել։ Երևակայական հետապնդողների ցանկում կարող են հանդես գալ հարևանները, գործընկերները, թաքուն կազմակերպություններ և անգամ իշխանությունները։ Հետապնդման զառանցանքով տառապողներն իրենց բողոքն են ներկայացնում տարբեր կազմակերպությունների։ Բացի այդ, հիվանդի մոտ առաջանում են կասկածամտություն, խանդ, մեկուսացում, ագրեսիայի նոպաներ։ Զառանցանքի այս տիպով տառապողներն իրենց չեն համարում հիվանդ և կորցնում են սեփական անձի ու զառանցանքի հանդեպ քննադատական մոտեցման կարողությունը։ Հատկապես ծանր դեպքերում հիվանդը կարող է վտանգ ներկայացնել ինչպես ինքն իրեն, այնպես էլ՝ հասարակությանը։ 

Հ.Գ.- Բոլոր զուգադիպությունները պատահական են, բոլոր փաստերը հիմնված են իրական դեպքերի վրա։ 
Նման ախտանիշներով տառապող քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ հոգեբույժի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել