Երևան, Հայաստան
12° Ց: 26°   Գ: 11°
17.10.2013  12:08

Ինչպե՞ս ազատել մարմինը բոլոր ավելորդ եւ թունավոր նյութերից

Աշխարհի Շուրջ

Եթե ​​դուք պատրաստվում եք առողջ կենսակերպ սկսել, ճիշտ ժամանակն է մաքրել մարմինը անպետք եւ թունավոր նյութերից. 
Դետոքսիկացիայի լավագույն բաղադրատոմսերը . 


1. Խնձոր եւ դարչին: 
Մանր կտրատել մեկ խնձոր , եւ լցնել 500 մլ մաքուր ջրի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ աղացած դարչին, հովացնել ու ամբողջ օրվա ընթացքում խմել: Խնձորի ու աղացած դարչինի համադրությունը  կօգնի ձեզ կարգավորել նյութափոխանակությունը եւ մաքրել մարսողական համակակարգը:

2. Լիմոնի հյութ եւ մեղր
2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնել 200 մլ տաք ջրի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր , մի պտղունց աղացած կոճապղպեղ (իմբիր) : Ընդունել սոված փորին , նախաճաշից կես ժամ առաջ. Սա կօգնի մաքրել մարսողական համակարգը, ամրացնել  արյան անոթների պատերը եւ կենսական էներգիա կպարգեւի:

3. Կոճապղպեղային ըմպելիք .
Վերցրեք մի փոքր կոճապղպեղի թարմ արմատ (3-4 սմ), մաքրել կեղեւից եւ մանր կտրատել , լցնել 1 լիտր տաք ջրի մեջ, բերել եռման աստիճանի եւ 10 րոպե եփել միջին կրակի վրա , հովացնել: Երբ սառչի , ավելացնել մի պտղունց աղացած դարչին եւ մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Ընդունել օրվա ընթացքում 100-150 մլ, ուտելուց կես ժամ առաջ: Կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը,  տոնուսային եւ ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է գործում:

4. Բազուկի հյութ .
Պատրաստեք թարմ հյութ 1 բազուկից, 2 խնձոր , եւ 4 - նեխուրի ցողուն (քարաուզ) , ընդունել 1 ճաշի  . գդալ ` օրական 2 անգամ  ( առավոտյան եւ երեկոյան ), ուտելուց կես ժամ առաջ.

5. Առողջության  կոկտեյլ

Պատրաստեք 1 նարնջից , 1 կիտրոնից եւ 1 գազարից թարմ հյութ, խառնել 100 մլ հանքային ջրի հետ: Խմեք սոված փորին ճաշելուց կես ժամ առաջ: Այս կոկտեյլը կատարյալ միջոց է հոգնածության դեմ, այն մեծ քանակով անտիօքսիդանտներ է պարունակում.

6. Վարունգ եւ նեխուր
Մանրացնել 1 վարունգ եւ 1 նեխուրի արմատ , ավելացնել 300 մլ ջուր: Խմեք ամբողջ օրվա ընթացքում , կատարյալ է օրգանիզմի բեռնաթափման օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 4729 անգամ



Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика