Եթե դուք պատրաստվում եք առողջ կենսակերպ սկսել, ճիշտ ժամանակն է մաքրել մարմինը անպետք եւ թունավոր նյութերից.
Դետոքսիկացիայի լավագույն բաղադրատոմսերը .
1. Խնձոր եւ դարչին:
Մանր կտրատել մեկ խնձոր , եւ լցնել 500 մլ մաքուր ջրի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ աղացած դարչին, հովացնել ու ամբողջ օրվա ընթացքում խմել: Խնձորի ու աղացած դարչինի համադրությունը կօգնի ձեզ կարգավորել նյութափոխանակությունը եւ մաքրել մարսողական համակակարգը:
2. Լիմոնի հյութ եւ մեղր
2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնել 200 մլ տաք ջրի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր , մի պտղունց աղացած կոճապղպեղ (իմբիր) : Ընդունել սոված փորին , նախաճաշից կես ժամ առաջ. Սա կօգնի մաքրել մարսողական համակարգը, ամրացնել արյան անոթների պատերը եւ կենսական էներգիա կպարգեւի:
3. Կոճապղպեղային ըմպելիք .
Վերցրեք մի փոքր կոճապղպեղի թարմ արմատ (3-4 սմ), մաքրել կեղեւից եւ մանր կտրատել , լցնել 1 լիտր տաք ջրի մեջ, բերել եռման աստիճանի եւ 10 րոպե եփել միջին կրակի վրա , հովացնել: Երբ սառչի , ավելացնել մի պտղունց աղացած դարչին եւ մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Ընդունել օրվա ընթացքում 100-150 մլ, ուտելուց կես ժամ առաջ: Կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը, տոնուսային եւ ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է գործում:
4. Բազուկի հյութ .
Պատրաստեք թարմ հյութ 1 բազուկից, 2 խնձոր , եւ 4 - նեխուրի ցողուն (քարաուզ) , ընդունել 1 ճաշի . գդալ ` օրական 2 անգամ ( առավոտյան եւ երեկոյան ), ուտելուց կես ժամ առաջ.
5. Առողջության կոկտեյլ
Պատրաստեք 1 նարնջից , 1 կիտրոնից եւ 1 գազարից թարմ հյութ, խառնել 100 մլ հանքային ջրի հետ: Խմեք սոված փորին ճաշելուց կես ժամ առաջ: Այս կոկտեյլը կատարյալ միջոց է հոգնածության դեմ, այն մեծ քանակով անտիօքսիդանտներ է պարունակում.
6. Վարունգ եւ նեխուր
Մանրացնել 1 վարունգ եւ 1 նեխուրի արմատ , ավելացնել 300 մլ ջուր: Խմեք ամբողջ օրվա ընթացքում , կատարյալ է օրգանիզմի բեռնաթափման օրերին: