Պարենի համաշխարհային օրը նշվում է 1980-ական թթ. ի վեր` այդպիսով տոնելով նաև ՊԳԿ-ի հիմնադրման (1945թ.) տարեդարձը: Այս տարի Պարենի համաշխարհային օրվա կարգախոսն է «Միահամուռ ուժերով ընդդեմ սովի»: Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակներն ենազգային, երկկողմ, բազմակողմ և հասարակական համագործակցության խթանումը. պարենի արտադրության ծավալների մեծացման խրախուսումը. սովի, թերսնման և աղքատության դեմ պայքարում ազգային և միջազգային համերաշխության ամրապնդումը և պարենային ու գյուղատնտեսական զարգացման ասպարեզում արձանագրված ձեռքբերումների շեշտադրումը:
«Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունն ուղղված է սննդի ապահովմանը և մարդկանց ապրելակերպի բարելավմանը: Աշխարհում քաղցած մարդկանց 70%-ը ապրում է գյուղերում: Մեր մեծագույն խնդիրն է հասնել Համաշխարհային պարենի գագաթնաժողովի և Միավորված ազգերի հազարամյակի զարգացման նպատակներին մինչև 2015թ կիսով չափ նվազեցնելով սովն ու աղքատությունն ամբողջ աշխարհում», - Պարենի օրվան նվիրված իր զեկույցում ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել