Մի անգամ Շիրազը որդու Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.

- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...

- Հանճարի հոտ կառնիմ,

- պատասխանում է բանաստեղծը:

                               ...

Հովհաննես Շիրազին հարցնում են.

-Կասեք ինչն է պատճառը, որ վերջերս չեք մասնակցում Գրողների միության ժողովին

-Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,-պատասխանում է Շիրազը:

                               ...

Շիրազը կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:

- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,

- պատասխանում է բանաստեղծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել