Ովքեր դեռ չեն հասկացել, որ իշխանությունների, կոնկրետ օլիգարխների ու կալիբրով քրեականների դեմ ճակատային ցանկացած մարտը 100 տոկոս տանուլ տված գործ է, դա իրենց դժբախտությունն է: 
Իսկ դա հասկացածները լավ կլինի իրար տեսնեն, ընկերանան, միավորվեն՝ որպես սթափ մարդիկ, քաղաքացիներ, գործարարներ, մասնագետներ ու գործատուներ, արտադրողներ, իրացվելիք տնտեսական ու գիտական գաղափարներ ունեցողներ: 
Դրանով իսկ այդպիսիք կմեկուսանան ներհայկական կոշտ հարաբերությունների դաշտից, կստեղծեն հրեականի նմանակով համագործակցող ցանցային դաշտ ու իրար օգնելով հարցեր կլուծեն: 
Հավատացեք, դա հնարավոր է ու շատ կարճ ժամանակում ահռելի թափ կառնի, եթե միայն շեշտը դրվի ոչ թե բացասման, այլ կերտման ու արարման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել