TumblrՄազերը չոր և թույլ տե՞սք ունեն: Դա կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, սննդակարգի առանձնահատկություններով, սխալ խնամքով և արտաքին վնասակար ֆակտորներով, ինչպիսիք են հաճախակի ներկումը, վարսահարդարիչի սխալ օգտագործումն ու բազմատեսակ հարդուկները:

Բայց իրավիճակը կարելի է շտկել. ճիշտ խնամքը մազերին կվերադարձնի փայլն ու ուժը:

Մազերի հետ կապված ցանկացած խնդիր հուշում է, որ օրգանիզմին ինչ-որ կարևոր բան է պակասում: Աշխատիր հարստացնել սննդակարգդ օմեգա-3 յուղային թթուներ պարունակող մթերքներով: Օգտակար յուղերը մազերն ավելի ուժեղ և էլաստիկ են դարձնում:

Կարող ես տզկանեփի յուղով (касторовое масло) տնային դիմակներ պատրաստել: Եթե չորանում են մազերի միայն ծայրերը, ապա կարող եք յուղը միայն ծայրերին քսել:

Աշխատիր օգտագործել փափուկ շամպուններ: Դրանք չեն մաքրում մազերն անհրաժեշտ յուղերից, որոնք անհրաժեշտ են մազերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:

Ամեն լվանալուց հետո օգտագործեք կոնդիցիոներ: Այս կոսմետիկ միջոցը խոնավացնում է մազերն ու պաշտպանում չորությունից:

Չոր մազեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում խուսափել վարսահարդարիչի օգտագործումից: Եթե առանց դրա չեք կարող, չորացնելուց առաջ խոնավացրեք մազերը չլվացվող կոնդիցիոներով, ապա մազերը չորացրեք վարսահարդարիչի սառն օդով: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել