Ներդրումները Հայաստանում 2013 թվականի հունվարից հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 8,6 % տոկոսով, որն ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում Ուկրաինայից հետո: Ինչպես տեղեկացնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական հանձնաժողովի պաշտոնական կայքը ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ ներդրումներն արվել են Ադրբեջանում, Ղրղրզտանում և Ուզբեկստանում: Հայաստանն զբաղեցնում է ցուցակի նախավերջին տեղը, սակայն Հայաստանն առաջատար է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճով, որն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 6,7%-ով: Այն ԱՊՀ երկրների ցուցակում երրորդ ցուցանիշն է Ղրղզստանից և Ուզբեկստանից հետո: Արդեն սեպտեմբերին հրապարակված մեկ այլ վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում արդյունաբերական ծավալների 7% կրճատում է դիտվել հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Մասնագետներն այս ամենը կապում են գազի գնի և առաջնային ապրանքատեսակների թանկացման հետ: Հոկտեմբերի ավարտին սպասվող վիճակագրական տվյալների հրապարակումը թույլ կտա էլ ավելի պարզորոշ տեսնել մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններն ու կանխատեսել մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատավածում հնարավոր բացասական տնտեսական փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել