Աշխարհում կան երկրներ, որտեղ Wi-Fi անլար կապը գոյություն ունի նույնիսկ անտառներում, սակայնորոշ քաղաքներում «հոթ սփոթ»-երը տեղակայված են ամենաանսպասելի վայրերում, գրում է Top News-ը: Կայքը կազմել է ամենատաօրինակ վայրերի լավագույն եռյակը, որտեղ համացանցը հասանելի է: 1. Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի Քենթաքի նահանգի Պադյուկա քաղաի Oak Groveգերեզմանատունը: Համացանցի հասանելիությունն ապահոված ընկերությունը նշել է, որ ամեն ինչարվել է այստեղ այցելողների հարմարավետության համար: Գերեզմանատանը թաղված են բազմաթիվհեղինակավոր գիտնականներ և բժիշկներ, ուստի այցելուները կարող են համացանցի միջոցովանհրաժեշտ տեղեկություններ իմանալ նրանց մասին: 2. Երկրորդ տեղում Էվերեստ լեռն է: Շվեդական հեռախոսային ընկերությունը Wi-Fi է տեղադրելաշխարհի ամենաբարձր լեռան վրա, որտեղ համացանցը հասանելի է մինչև 5200 մետր բարձրությունը: 3. Հաջորդը ցուցակում Հյուսիսային բևեռն է, որտեղ 2005թ.-ից ի վեր մոլորակի ամենահյուսիսային կետնունի սեփական անլար ցանցը: Մոտ ապագայում անլար կապ ունեցող արտասովոր վայրերին կմիանան նաև անապատները ևտիեզերական կայանները: Անապատներում արևային մարտկոցներով աշխատող հատուկ ընդունիչներ կտեղադրվեն, իսկտիեզերական կայաններում համացանցի հասանելիությունը կապահովվի` տիեզերականզբոսաշրջությունը զարգացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել