Erani hogov axqatnerin

Ս. Գրքում 2 տեսակ աղքատություն կա`
1.փափագելի աղքատություն, որը մեղքերից աղքատանալն է և առաքինություններով հարստանալը:
2. արհամարհելի աղքատություն, որը արդարությունից և իմաստությունից աղքատանալն է և չարիքներով և հիմարությամբ հարստանալը. սրանից Տերը հրամայում է հրաժարվել:
…Հոգու աղքատություն է կոչվում ԿԱՄԱՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ: «Մեզ համար աղքատացավ Նա, Ով հարուստ էր» /Բ Կորնթ. Ը 9/: «Ես ո՞ւմ մեջ բնակվեմ, եթե ոչ հեզերի և խոնարհների, ով դողում է Իմ խոսքերից» /Եսայի ԿԶ.2/: «Աստծուն մատուցված զոհը խոնարհ հոգին է» /Սաղմ.Ծ 19/:
Խոնարհությունը դժվար է վաստակել: «Աստված հակառակ է ամբարտավաններին» /Առակ. Գ 34/:
Ուր խոնարհություն չկա, թեկուզ մեկը առաքինությամբ երկինք ելնի, նա կնմանվի հիմարի` ավազի վրա կառուցած տանը:
Հպարտությունը ոչ այլ ինչ է, քան հոգու հիմարություն…Ինչպե՞ս կարելի է հպարտանալ` հողից սկիզբ առնելով, հողով սնվելով և հողի վերածվելով: ՄԱՐԴՈՒ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՎԱՅՆՈՒՄ ՈՐԴԻ Է ՆՄԱՆ, և ՎԵՐՋՆ ԷԼ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԱՊԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՈՐԴԻ: Ո՛Վ ՀՊԱՐՏ, ՆԱՅԻ՛Ր ԳԵՐԵԶՄԱՆԻ ՈՍԿՈՐՆԵՐԻՆ և ԽՈՆԱՐՀՎԻ՛Ր /ՀՐԱԺԱՐՎԻՐ/ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ:
Աղքատության մասին- Ով մարմնի հաճույքն ու դյուրաշահությունը փոխանակում է հոգու հարստության հետ, ով երկրավոր հարստությունն իբրև ծանր բեռ թոթափելով` հոգով թեթևանում է, կարող է օդով` ամպերի վրա, թռչել Քրիստոսին ընդառաջ: Հետևաբար, բաշխելով ու տալով աղքատներին ու կարոտյալներին` աղքատանանք և մենք, որպեսզի վերին ոլորտները ելնենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել