A1plus.am-ը գրում է.

Զորի Բալայանը ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղարկած նամակի մի մասը գրել է վաղուց։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ Դմիտրի Մարտիրոսյանը։ 

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն նամակի մեկ տողի վրա. «Примерно полтара века назад ваш коллега Премьер-министр Англии Бенджамин Дизраэли
...» և նախադասությունը շարունակվում է։ Զորի Բալայանն այն մարդը չէ, որ սխալներ գործի, այսպես ասած, բյուրոկրատական բուրգերում։ Այս նամակը Զորի Բալայանը գրել է այն ժամանակ, երբ Վ. Պուտինը դեռ վարչապետ էր։ Հարց է ծագում. ինչու՞ այն ժամանակ չի ուղարկել նամակը «ռուսաց թագավորին», ինչու՞ է հիմա այս հարցը բարձրացնում։ Ինչու՞ հիմա. ես գտնում եմ, որ քաղաքական դաշտում Զորի Բալայանն այսօր քաղաքական դիակ է և օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ կրկին հայտնվելու այդ ասպարեզում»,-նշեց պարոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Զորի Բալայանն այսօր Արևմուտքի պատվերն է կատարում, ինչպես կատարել է 1990-ական թթ.։

Զորի Բալայանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակում առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Ըստ էության, Բալայանն առաջարկում է նորից Ղարաբաղը ընդգրկել Ռուսաստանի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել