A1plus.am-ը գրում է.

Լոռու մարզում կասկածվող 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ  կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, և կաշին համապատասխան կարգով վնասազերծվել և ոչնչացվել են: Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ. նրանք համապատասխան կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել