Երբ մտածում ես կենդանիների թագավորության մասին, անմիջապես միտդ է գալիս Նոյյան տապանը: Մենք արդեն գիտենք երկրագնդի բոլոր կենդանիներին, այնպես չէ՞:  Դե իհարկե ոչ: Գիտությունը շարունակ նոր կենդանատեսակներ է հայտնագործում այս խելագար աշխարհի վրա: Դրանցից շատերը բավականին տարօրինակ են: Այս հոդվածում մենք կփորձենք լույս սփռել ինը ամենատարօրինակ կենդանիների վրա, որոնք հայտնաբերվել են 21-րդ դարում: 

 1  Նինձյա խխունջ 

Կենդանիների թագավորությունուն խաչասերումը կարող է ունենալ բազմազան դրսևորումներ: Տարբեր կենդանատեսակներ ամենաբազմազան տարօրինակ հնարքների են դնում վերարտադրվելու համար: Վերջերս հայտնաբերված ամենատարօրինակ կենդանիներից մեկը նինձյա խխունջն է: Այս երկարապոչ խխունջը բնակվում է Բորնեոյում:  Նրա պոչը երեք անգամ գերազանցում է մարմնի երկարությունը, սակայն սա դեռ ամենատարօրինակը չէ: Երբ զույգ որոնելու ժամանակն է գալիս, նինձյա խխունջը արտազատում է կալցիումի կարբոնատից «տեգեր», որոնք նա  արձակում է էգերի մեջ: Դրանց մեջ հորմոնների հզոր պաշար է պարունակվում, որոնք էգերի մոտ խաչասերվելու ցանկություն են առացանում:

 2  «Պաեդոֆրին ամանյուենսիս»

Այս երկկենցաղը դեռևս տարածված անուն չունի, քանզի այն հայտնաբերվել է միայն 2012 թ.-ին: Մենք կառաջարկեինք այն անվանել «միկրո-գորտ»: Այն աշխարհի ամենափոքր ողնաշարավոր կենդանին է: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք այնքան փոքր են, որ կարող են տեղադրվել արծադրամի վրա: Այս գորտերն ապրում են Պապուա Նոր Գվինեայում: Նրանք չեն անցնում թրթուրային շրջանը, այլ ձվից միանգամից դուրս են գալիս փոքր ոտքերով և ավելի փոքր չափսերի քան հասուն տեսակներն են:

 3  Տավիղ-սպունգ

Այս տարօրինակ տեսքով սպունգերը առաջին անգամ հայտնաբերվել են Կալիֆոռնիայում: Դրանք ծովի ամենաառանձնահատուկ մսակեր կենդանիներն են: Դրանց մոտ աճում են երկար ու բարակ ուղղաձիգ վերջույթներ, որոնք պատված են փոքր փշոտ կեռիկներով: Սպունգերը իրենց արմատանման ոտքերով մխրճվում են օվկիանոսի հատակը և սպասում են, մինչև օվկինաոսի հոսանքը իրենց վերջույթներին հասցնի խեցգետիններին և այլ փոքր կենդանիներին:   

 4  Սատանայական ճիճու

Երբ նոր կենդանատեսակներ ես որոնում, երբեմն պետք է խորը փորփրես, ուղիղ իմաստով: 2011 թ.-ին ՀարավայինԱֆրիկայի գիտնականները ցնցվեցին, երբ 3.218688 խորությամբ հողի մեջ նշմարեցին մի սև ճիճվի նման  ողջ արարած: Այս խորության տակ ոչ մի ուրիծշ կենդանի չէր կարող ապրել: Սատանայական ճիճուն նեմատոդի տեսակ է, որը կարող է մեծանալ ստորգետնյա խոր տարածքներում, որտեղ թթվածնի մակարդակը չափազանց ցածր է: Այն սնվում է բակտերիաներով և կարող է բնակվել կոյուղաջրերում:  

 5  Յեթի ծովախեցգետին

Հիմալայան լեռների ձնեմարդու փնտրտուքները այդպես էլ ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Սակայն 2006 թ.-ին Զատիկի կղզու հարավում գտնվող խորը ծովերում աշխատող գիտնականները մի այլ ցնցող հայտնագործություն  արեցին: «Քիվա հիրշուտան» խորը օվկիանոսների կույր խեցգետնի է, որը պատված է հրաշալի դեղնավուն մազերով, որոնք մանրաթելեր են հիշեցնում: Ընդունված է համարել, որ նրա մազերի վրա հավաքվում են բակտերիաներ, որոնք թունազերծում են հանքանյութերով հարուստ ջուրը: Այնուամենայնիվ գիտնականները դեռևս վստահ չեն, որ այս կենդանու մազերի վերաբերյալ այս տեսությունը հավաստի է: Ամեն դեպքում, այս կենդանին ուշագրավ տեսք ունի:

 6  Օլինգիտո

Այս ցուցակի ամենթարմ հայտնագործություններից մեկը օլինգիտոն է: Ամեն տարի հայտնաբերվում են բազում միջատներ և անողնաշարավորներ, ինչպես նաև մի քիչ ավելի սակավ ձկներ ու սողուններ, սակայն գրեթե ոչ մի կաթնասուն չի հայտնաբերվում, իսկ մսակեր կաթնասունների հայտնագործումն առհասարակ հազվագյուտ է: Սակայն 2013 թ.-ին գիտնականները հայտնաբերեցին օլինգիտոյին, որը բնակվում է Կոլումբիայի և Էկվադորի անտառներում:

 7  Դեղին ներկող անձրևագորտ

Կենդանիներն ինչ հնարքի ասես որ չեն դիմում, որպեսզի իրենց չուտեն, սակայն  վերջերս հայտնաբերված անձրևագորտը չափազանց տարօրինակ հնարքի է դիմում: Արևմտյան Պանամայում բնակվող այս երկկենցաղի վառ գույնը  ահազանգ է այն մասին, որ այն համեղ չէ, սակայն գորտը մշտապես այս գույնի չէ: Այդ գունանյութը կպչում է այն կենդանիների կաշվին, որոնք դիպչում են գորտին, երբ ցանկանում են որսալ նրան: Գիտնականներն ուսումնասիրել են դեղին արտազատուկները, սակայն ոչ մի թունանյութ չեն հայտնաբերել դրանցում, ուստի այս գունանյութի նպատակը դեռևս անհայտ է:

 8  Ատեվա դինոսարդ

Այս նոր կենդանիների մի մասն այնքան էլ նոր չեն: Գիտնականները կարծում են, որ Ատեվա դինոսարդը այս երկրագնդի վրա առանց փոփոխություններ կրելու բնակվել է շուրջ 300 միլիոն տարի: Սա նշանակում է, որ դրանք դինոզավրերի ժամանակարշրջանից են գալիս և ով գիտի գուցե մարդկությունից էլ ավելի երկար ապրեն: Խեցգետնանման այս սարդակերպերը բնակվում են Գանայի Ատեվա անտառներում:  

 9  Մյանմայական փռշտացող կապիկ

2010 թ.-ին հայտնաբերված մոտ 300 այս տեսակի կապիկները բնակվում են Մյանմայում: Նրանք ստացել են իրենց անսովոր անունը էվոլյուցիոն արատի` ջեքսոնական քթի պատճառով:Խոշոր քթածակերի և վեր ցցված քթի ծայրի պատճառով նրանք չափազանց զգայուն են անձրևաջրի նկատմամբ: Ուստի երբ երկնքից անձրև է տեղում, նրանք սկսում են անընդհատ փռշտալ: Ցավոք, այս կապիկներին դեռևս որսում են և Մյանմայի բնակիչները, և  չինացի զբոսաշրջիկները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել