Հարգելի պարոն քաղաքապետ, ինչպես նաև պատկան մարմիններ

Սեպտեմբերի 21ից սկսած թեժ խոսակցություններ են ծավալվել` կապված «ճոխ» ու «չալաղաջ» տոներ կազմակերպելու մասին, ու շարունակում են ավելի թեժանալ ... Վստահ եմ, որ հետևել ու հետևում եք յուրաքանչյուր քննարկմանը ու լավ տեղեկացված եք: Կարիք չկա, որ ես մանրամասնեմ ... Սակայն, ուզում եմ տեղեկացնել, որ ես լինելով ՀՀ քաղաքացի չեմ նշել ու չեմ էլ մասնակցել այդ տոնակատարություններին: Խնդիրն այն չէ, որ պակաս հայրենասեր եմ, այլ այն, որ իմաստը չեմ տեսնում նման շռայլությունների: Ավելի բարվոք Հայաստան, Երևան, Դեպի ապահով Հայաստան ... և ոչ մի կարգախոս իր նպատակին չի ծառայում: Էլիտար շենքեր կառուցելով բարվոք Երևան չես կարող ստեղծել մի մարդու համար, ով օրվա հացի խնդիր ունի, ով իր սեփական առողջական խնդիրները լուծելու կարիք ունի, ով դռնեդուռ ընկած օգնություն է խնդրում, որպիսի իր երեխայի կյանքը փրկի ... 
Չեմ կարծում, որ Նունե Եսայանն այնքան կարիքի մեջ էր, որ հույսը դրել էր սեպտեմբերի 21ի համերգից ստացած հոնորարի վրա: Ես իրեն չեմ մեղադրում, դա էլ այդ մարդու աշխատանքն է, բայց կարելի էր չէ՞ շռայլելու փոխարեն` տոնի կապակցությամբ գումարի մի մասը նվիրաբերեիք մի ընտանիքի, որտեղ փոքրիկ մի երեխա կյանքի ու մահվան պայքարի մեջ է ... Կամ Էրեբունի-Երևան տոնակատարության վրա ծախսված միլիոններով մի քանի անապահով ընտանիքի կացարանով ապահովեիք ...

Հույս ունեմ, որ օրերից մի օր խիղճ ասվածը կարթնանա Ձեր մեջ ու կհասկանաք, որ Բարվոք Հայաստանում առաջնահերթ բարվոք պայմաններ պետք է ստեղծվեն բոլորի համար ...

Սա էլ ընթերցեք, միգուցե օգնելու ցանկություն ունենաք.

- Փոքրիկ Վահեի բուժման համար 35.000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ

Վարդանյան Վահեն ծնվել է 2005թ. փետրվարի 1-ին Արմավիր քաղաքում: Հիվանդությունը ի ծնե է, բայց ի հայտ է եկել 2 տարեկանում` ֆիզիկական թուլությամբ, գլխացավերով և գլխի շրջագծի մեծացմամբ: 3.08.2012 թ. տեղի է ունեցել էնդոսկոֆիկ վիրահատություն Միքայելյան ինստիտուտում: Հիվանդությունը անվանում են ներքին հիդրոցեֆալիա: Բժիշկները նշանակել են անհապաղ վիրահատություն Եվրոպայում (Ֆրանսիայում): Տվյալներ. Կարինե Ալեքսանյան (մայր) +37455624679, Վահրամ Վարդանյան (հայր) +37499121310: Բուժման համար անհրաժեշտ է մեծ գումար` մոտ 35.000 ԱՄՆ դոլար, այդ իսկ պատճառով էլ դիմում ենք ձեր օգնությանը:

Հաշվեհամարներ. ՎՏԲ-Հայաստան VTB-Armenia

AMD-16009035561300

USD-16009035561300

RUR-1600903556130203

- 15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը: Հենրիկին սակայն վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չէր տեսնում. պարզվել է, ոչ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոց հիվանդությամբ և այժմ գտնվում է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում:

Նրան բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ դեղորայք, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նույնիսկ նրա ամենօրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ: Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար ԻնեկոԲանկում ՀՀ 2050057830501002, տատիկի` Վիկտորիա Համբարձունյանի անունով: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094-644551 տատիկ, 096-481310 մայրիկ: 

P.S. Որ Ձեր շուևջը լավ նայեք, հարյուրավոր կյանքեր կփրկեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել