Տարվա մեջ մի քանի տոներ կան, որոնք մեծ ուրախություն ու իսկական տոնի զգացում են առաջացնում ինձ , և կարծում եմ շատերիս մոտ:
Երևանի տոնը հենց այդպիսինն է: Այս օրը վերհիշում եմ մանկությանս օրերից մինչև այս ակնթարթը, հիշում դպրոցական ընկերներիս, հիշում Երևանյան փողոցներն ու բակերը, որոնցից շատերի հետ ունեմ հուշեր, պատմություններ,
ուսանողական տարիներն ու դրան հաջորդաց կյանքիս յուրաքանչյուր ժամանակաշրջան սերտ կապված է մեր մայրաքաղաքի հետ: 
ՈՒ հիմա, երբ կրկին վերհիշում եմ այդ ամենը՝ մեծ հպարտություն եմ զգում, որ ծնվել ու մեծացել եմ համայն Հայության մայրաքաղաք Երևանում: Շնորհավորում եմ բոլորիս մեր մայրաքաղաքի, մեր Երևանի ծննդյան 2795 ամյակի կամապկցությամ և մաղթում, որ ապագայում Երևանն ունենա այն ճարտարապետական տեսքը, հարդարանքն ու մթնոլորտը, որին արժանի է 2795 տարվա պատմություն ունեցող քաղաքը: Թող որ Երևանցին շրջելով քաղաքով ժպտա տեսնելով, որ մեր մայրաքաղաքը ստացել է այն տեսքը, որին արժանի է:
Այս օրը բոլորիս օրն է անկցացնենք այն ուրախությամբ ու տոնոկան տրամադրությամբ թող որ մեր քաղաքը կրկին զգա, որ իր ծննդյան տոնով ոգեշնչում է բոլորիս:

Սիրելի՛ Երևանցի, իրար հետ դեռ շատ բան ունենք անելու, որի ականատեսը կդառնա մեր Երևանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել