Այ թե ինչպիսին պետք է լինի սուվերեն երկիրը ու ուժեղ նախագահը: Լուկոշենկոն հերթական անգամ մատ է թափ տվել Ռուսաստանի վրա, սպառնալով, որ իր երկիրը դուրս կգա Մաքսային միության կազմից, եթե Ռուսաստանը չվերանայի իր մաքսային քաղաքականության որոշ հարցեր:
Մասնավորապես խոսքը գնում է նավթի վաճառքի մաքսատուրքի մասին, որը ամեն տարի Բելառուսը փոխանցում է Ռուսաստանին, իսկ գումարը իրոք որ կլորիկ է՝ տարեկան 4 միլլիարդ դոլար: Լուկոշենկոն հայտարարել է, որ եթե այդ փողերը մնային Բելառուսում, ապա նա էմիրություններ կկառուցեր իր երկրում...
Լուկոշենկոն սակայն այսքանով էլ չի հանդարտվել ու առաջարկել է Ռուսաստանին հանձնել Կալինինգրադը Բելառուսին: Նա ասել է, որ եթե դա հնարավոր լիներ, ապա նա մեծ հաճույքով կհամաձայնվեր և այդ մարզի ամեն հեկտար ծաղկուն ու զարգացող տարածքի կվերածեր...
Առաջին հայացքից թվում է, թե Լուկոշենկոն ինչ որ ռամիկական ու պարզունակ խաղերի մեջ է, բայց դա միայն առաջին հայացքից է թվում: Ռուսաստանը հիմա ավելի քան երբևէ խոցելի է, հատկապես հաշվի առնելով մոտալուտ Վիլնյուսյան գագաթնաժողովը ու լարվածության էսկալացումը Ուկրաինայի, Մոլդովայի ու ԵՄ-ի հետ, ուստի Ռուսաստանը ավելի քան երբևէ չի ուզում հարաբերությունները բարդացնի արևելյան Եվրոպայում իր ամենամերձավոր դաշնակցի՝ Բելառուսիայի հետ: Իհարկե, Կալինինգրադի հանձնման մասին խոսք գնալ չի կարող, բայց այն որ նավի մաքսատուրքը կչեղարկվի բելառուսների համար, կարծում եմ կասկածից վեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել