Փոստանջյանը ոստիկանապետին խնդրել է ապահովել իր անվտանգությունըEpress.am-ը գրում է.

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը:

Փոստանջյանի դիմումը կապված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարության հետ: Վերջինս ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Հետագայում Ասրյանը նշել էր, թե նկատի է ունեցել ոչ թե Փոստանջյանին, այլ նրա արարքը: Սպորտի փոխնախարարն իր հայտարարությունն արել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առնչությամբ:

«Հաշվի առնելով իմ նկատմամբ նրա ծայրահեղ դրսևորումները, մասնավորապես, ինձ խարույկի վրա այրելու ցանկությունը, հիմքեր են տալիս մտահոգվելու ոչ միայն իմ, այլ նաև իմ հարազատների վրա հնարավոր հարձակումներ  իրականացնելու վերաբերյալ: Ուստի խնդրում եմ ձեռնարկել անհապաղմիջոցառումներ իմ ու իմ ընտանիքի անդամների անվտանգությունն ապխահովելու համար», – ասված է հայտարարությունում:

Փոտանջյանը նշել է, թե անհապաղ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հնարավոր բացասական զարգացումների համար ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանապետի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել