A1plus.am-ը գրում է.

Հայաստանի առաջին Ճակատ ֆան-ակումբը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղից առաջ սովորության համաձայն երթ կազմակերպեց Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը ընթացավ Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով։ Քիչ անց, ժամը 19-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել