Ես էլ, շատերի նման, կողմնակից եմ, որ Հայաստանը պետական մակարդակով հավասարակշռված համագործակցի բոլոր պետությունների, առավել ևս գերտերությունների հետ: Բայց մի՞թե հաշվի չպիտի առնվի, թե ինչպիսի իշխանություններ են հաստատված տվյալ պետություններում: 

Ռուսաստանը համաշխարհային բոլոր ցուցանիշներով զբացեղնում ա ամենախայտառակ հորիզոնականները: Այնտեղ հաստատված պուտինյան ռեժիմը թե ներսում, թե դրսում բնութագրվում ա որպես բռնապետական ու հանցագործ: Հիմա հարց ա առաջանում. մենք, որպես պետություն, կամ հասարակություն, ո՞ր Ռուսաստանի հետ ենք համագործակցում ու որքանո՞վ ա դա մեզ ձեռնատու: Ասում են` պետք չի Ռուսաստանը ներկայացնել որպես պուտինյան ռեժիմ: Լավ, բայց եթե համագործակցելուց Պուտինի հետ ենք համագործակցում, ապա եթե ոչ Պուտինով, բա էլ ումո՞վ պիտի ներկայացնենք Ռուսաստանը: 

Պատկերացրեք մի կոռումպացված բռնապետական պետություն, ով չի հարգում, օր ու գիշեր ճնշում ա սեփական հասարակությանը ու դրա հետ մեկ տեղ «հոգ» ա տանում մեկ այլ նմանատիպ պետության մասին: ԱԲՍՈՒՐԴՈՒԹՅՈՒՆ: Պետք ա վերջապես գիտակցել, որ պուտինյան ռեժիմի կողմից մեր պետության պաշարումը երբեք չի կարող ի նպաստ մեր երկրի ու մեր հասարակության լինել: Հայաստանի «սիրուն աչքերը» Ռուսաստանին հետաքրքրում են բացառապես սեփական շահերի համար: 

Քանի դեռ Ռուսաստանում ու Հայաստանում հաստատված են նման ռեժիմներ ու քանի դեռ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բնութագրվում են տեր-ծառա հարթության վրա, հավասարակշռված քաղաքականության մասին խոսելն ոչ միայն ավելորդ, այլև ծիծաղելի ա: Այնպես որ, երբ մեր հասարակության որոշ շերտերի մոտ հակառուսական տրամադրություններ են արթնանում, այդ տրամադրությունները պետք ա ոչ թե ինչ-որ հեքիաթներով ճնշել, այլ պիտի ուղղակի կամք դրսևորել դրանք ընդունելու համար: Ժողովուրդը կոնկրետություն ու վճռականություն ա պահանջում թե ինշխանություններից, թե, առավել ևս, ընդդիմություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել