Երկու օր առաջ մարդը չգիտեր,թե ոնց ապրի,ոնց դիմավորի ու ճանապարհի ձմեռը;
Սմբատ սարկավագի հետ էդ մասին էինք մտորում,թե ինչ ելք կարող ենք գտնել: Ես ասեցի.
-Ախր Սմբատ ջան,ոչ մեկը չունի է...Լրիվ մենակ է:
Սմբատը անգամ չմտածեց` վրա բերսց.
-Ոնց ա մենակ? Բա մենք? Մենք քիչ ենք?
Էսօր համոզվեցի,որ քիչ չենք:
Առավոտյան Սմբատ սարկավագը իր մայրիկի հետ այցելել էի հուսահատ վիճակում հայտնված  էս աղջկան,զրուցել,հորդորել,որ ամեն ինչ էդքան էլ վատ չի,միշտ մի լույս բացվում է: Օգնել էր  ինչով կարողացել էր ու գնացել:
Էս երեխան զանգեց ինձ:Էնքան էր հուզված էդ ջերմությունից, որ ասելիքը չկարողացավ վերջացնել:
Մի ժամ հետո էլ հայտնվեց Արամը Անտինյան բլոգնյուզից: Բայց ոնց էր եկել??? Գիտեի,որ ճանապարհները փակ են,դժվար թե գա:Համ էլ մի օր առաջ էի խնդրել,չէի սպասում,որ հենց հաջորդ օրը վեր կկենա ու կազմ պատրաստ կգա:Էս բուք ու բորանին:Անանցանելի ճանապարհներով.....
Եկավ,ինչ որ բերել էր` շատ ծանր ճամպրուկներ էին  ուտելիքով լցված: Բերեց տուն,զրուցեց,,  հույս տվեց ,գումար էլ թողեց  ու գնաց;Էդ գումարով հանգիստ  կարելի է համ տան վարձը տալ,համ տունը տաքացնել ամբողջ ձմեռ:
Ես կարծում եմ,որ  հուսահատ ու բարդ ճակատագրի տեր  մեկին ստացվեց  տեր լինել,կյանքը իմաստավորել:
Հիմա ասելիքս:
Մարդու կողքին կանգնելը շատ հաճելի բան է; Լինի խորհրդով, լինի աղոթքով , ինչով որ կարող ես....Որ անպայման նկեղծորեն ու անշահախնդիր :
Ու  էնպես չօգնես, որ զանգի նման  կախես գլխի  վերևը ու հենց նեղն ընկնես, ում որ   "օգնել"   ես`  քշես դես ու դեն...օգտագործես....Ու դառնաս  իրենց  համար  քրիստոսից հետո երկրորդ մարդը:

Հ.Գ.Եթե  պետությունը էս երեխուն մանկատնից դուրս գալուց հետո ապահովեր բնակարանով` վերջինս  էսքան դրամ չէր ծախսի  տներ վարձելու վրա:Ու չէր գնա  ահավոր պայմաններով մի տուն վարձեր` առանց տուալետ ու բաղնիս;Որ ինչ է` քիչ վճարի:Էդ տան մեջ   մի քանի րոպե հազիվ դիմացանք` էնքան որ խոնավ էր ու ցուրտ:

Ավախ,ամեն մարդ որ իր տեղում լինի ու իր անելիքը  մարդավարի անի ` երկիրս էսքան թշվառ չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել