Հարգարժան Ա.Ժ-ի պատգամավորներ խնդրում եմ Ձեր ուշադրությունը և մարդասիրությունը ուղղել իմ անձի կողմ,հանուն բարեխղճության և արդարադատության չնչին հիմնարար սկզբունքը պաշտպանելով, եթե իհարկե դա գործում է Հ.Հ-ում:

Նախաբան

Ես Զավեն Մերուժանի Մակարյանս դատապարտված 24.09.2007թ-ից 6 տ. 3 ամիս ժամկետով: Ոչ մի անգամ չեմ օգտվել մեծարգո նախագահի համաներման ակտերից, որը ինչպես նշվում է գումանիստական և մարդասիրական ակտ է` և չի հետապնդում այլ ընթացք ինչպես պնդում է նախարարը քանզի մեր երկրում ամեն բան կատարվում է օրենքի բարձր մակարդակով և երբևիցե դատավարական սխալներ չեն կատարվում, և անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակն ու առօրյան համընկնում է ևրոպական ստանդարտներին և ուղղակիորեն համաներման ակտը չի կարող հետապնդել սեփական արդարադատության առաչ քաշած այլ խնդիրների լուծմանը, որին դժվարությանբ բայց և այնպես ուզում եմ հավատալ: Հարգարժան պատգամավորներ ուզում եմ իմանալ Ձեր կարծիքները, և Ձեր կողմից իմ և իմ նմաններին օգնելու ցանկությունը ինչքանով է իրատեսական և ինչքանով կարող եմ հուսալ որ Ձեր լուսավոր խորհրդարանի քննասենյակում չի շպրտվի մի կողմ իմ դիմում խնդրանքս: Ինչևէ անհույս բայց և այնպես չունենալով այլ ընտրանք դիմում եմ Ձեզ Ա.Ժ.-ի պատգամավորներ……

<< Առկա խնդիրներ>>

Ինչպես արդեն նշեցի դատապարտվել եմ 2007թ-ին 6տ.3 ամիս ժամկետով 2008թ-ի մայիսի դրությանբ արդեն ունեի 3 անուն հիվանդություն, որը կարող եք ճշտել Ձեր պատգամավորական հարցումով: Պատշաճ մակարդակի բուժում չստանալու արդյունքում,հոգեկան հուզմունքի և առկա վատ պայմանների արդյունքում 4տ 10 ամիս ժամանակահատվածում ձեռք եմ բերել թիվ 28 անուն անբուժելի և խրոնիկ բնույթի հիվանդություններ, որոնցից 14-ը նախագահի որոշմանբ մտնում են այն ցանկի մեջ որով քր-դատի 432 հոդվածի հատկանիշներով թույլ է տալիս ազատել անձին հետագա պատժի կրումից` դրանց անհամատեղելիության պատճառով, և ոչ միայն հիմնական այլև լրացուցիչ պատժից, քանզի ես առդեն երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ թոշակառու եմ և ունեմ երկու անչափահաս և մեկ մանկահասակ երեխա, ծնողներս էլ ծեր թոշակառու հաշմանդամներ են: Հարգարժան պատգամավորներ չնայած այս ամենի, որը թույլ է տալիս ինձ օգտվել համաներման ակտից, իմ մի սխալի պատճառով արգելանք է հանդիսանում համաներում ստանալը, քանզի 2012թ-ի սեպտեմբեր ամսին, կատարել եմ հանցանք, որի համար և 2013թ-ի սեպտեմբեր ամսին դատապարտվեցի 34-268-հոդվածի 2–րդ մասով 1տ. 9ամիս ժամկետով 67 հոդվածի համատեղելիությանբ պատժի սկիզբը նշանակելով 2012թ-ի նոյենբեր ամսից և ընդամենը իմ պատժաչափից թողնելով 10ամիս, որն էլ չկրած մասն է համարվում մինչ այսօր, որն էլ կրկին որպես քր-որի հոդված ներգրավված է համաներման ակտի մեչ, սակայն համաներման ակտի 9–րդ հոդվածի 3-րդ մասով արգելում է կրկնակի հանցանք կատարած անձանց կիրառել համաներում , հաշվի չառնելով որ համաներման ակտի հինգ կետերը տարածվում են ինձ վրա, ում տանը սպասում են ծեր թոշակառու ծնողներս երեք երեխաներս և կինս, քանզի ես եմ հանդիսանում նրանց խնամակալը և խնամողը, որը անհերքելի փաստ է: Խնդրում եմ պատասխանեք` սա մի թե արդարացի է, այն էլ այն դեպքում երբ 2013թ-ի ապրիլի 9–ին Ձեր բոլորի դատին հանձնեցի շուռջ 15000 ստորագրահավաքով:

Բարեփոխման ակցիա կազմակերպելով և համաներման խնդրանքով դիմելով Ձեզ և Հ.Հ. նախագահին, իսկ Ա.Ժ. նախագահ Հ. Աբրահամյանը և մեծարգո նախագահ Ս.Սարգսյանը պատասխանեցին իրենց նամակներում, որ այդ հառցին պատշաճ կպատասխանի արդարադատության նախարարը, որի պատասխանը շատ չուշացավ և ինձ պատասխանեց փոխնախարար պր. Օռբելյանը, համաձայնվելով իմ կողմից առաջ քաշված հարցերին և խնդիրներին , խոստանալով կրկնակի ուսումնասիրում և առկա խնդիրների լուծում:Ուզում եմ հարցնել ձեզ հարգարժան պատգամավորներ միթե սա է մարդկությունը, միթե լինելով դատապարտված ինչ-ինչ հանցանքի համար դառնում ենք աղբ Ձեր բոլորի աչքերին,եթե դա իրոք այդպես է ես ցավում եմ`քանզի մենք էլ Ձեզնից մեկն ենք, նույն մարդկային կերպարանքով Հ.Հ. քաղաքացիներ և Ձեր մեջ և Ձեր կողքին ենք ապրել և դեռ ապրելու ենք և մեր բոլորի երեխաները սովորում և խաղում են նույն բակերում ու դպրոցներում նույն արևի տակ և իվերջո ինչքան էլ անցանկալի լինի նման կարծիք ունեցողների մոտ մենք նույն երկրի օդն ենք շնչում, որը աղտոտվելիս բոլորիս է թունավորելու, այդ իսկ պատճառով խնդրում էմ տալ մի խորհուրդ, ցուցում կամ ուղղություն` ինչ անեմ ես, դատապարտյալս երբ 432 հոդվածը ուղղակի չեն կիրառում, ինչ անեմ ես երբ համաներումը ինձ վրա չտարածվեց, ում դիմեմ ես որ ինձ գոնե վաղաժամկետ ազատեն, քանզի իրոք առողջականս թույլ չի տալիս կրել հետագա պատիժս, կամ գոնե ռեժիմային փոփոխում լինի որպիսզի ես կարողանամ բաց ռեժիմային դատապարտիալի կարգավիճակով գտնեմ աշխատանք և հոգամ իմ առողջական խնդրի հարցը, և ինչ-որ չափ էլ օգնեմ ընտանիքիս, քանզի ունեմ նեղ վիրահատական միջամտության կարիք, որը շուրջ 1,5տ. է վարչությունը այսօր`վաղն է անում : Հարգարժան Ա.Ժ.-ի պատգամավորներ ընդունեք խնդրում եմ ասածներս որպես ահազանգ և Ձեր պատգամավորական հարցումներով Ձեր կողմից անմիջական միջնորդությանբ, աչալուրջ հետևողականությանբ պատկան մարմիններից միգուցե ստանաք հարցի լուծումը և դրանով իսկ օգնեք ինձ:

Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս անհամբեր սպասելով նամակիս պատասխանին:

Հ.Հ. Ա.Ն-ի նուբարաշեն Ք.Կ.Հ.-ի դիմող դատապարտյալ Զավեն Մերուժանի Մակարյան…

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել