Նիկոլ Փզշինյանը հայտարարել է, որ երբ Սերժ Սարգսյանին նույնականացնում են Հայաստանի Հանրապետության հետ, դա աբսուրդ է: Իրոք արդեն չգիտեմ՝ զարմանա՞մ, թե տխրեմ մեր ընդդիմադիրների տկարամտության/ապուշ հռետորազբանության վրա:
Ախր ո՞նց հասկացնենք էս մեր կտցրածներին, որ անկախ նրանից, թե ոնց ես վերաբերվում Սերժին (ի դեպ, իմ աչքի լույսն էլ չի), ինչեր ես կարծում իր մասին, բայց եթե միջազգային հարթակներում է Սերժը խոսում, այդ պահերին նա մարմնավորում է ոչ միայն Սերժ Սարգսյան անհատին, այլև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես դրա ներկայացուցիչ ու ղեկավար: Նույն կերպ էլ Փոստանջյանն է մարմնավորում Հայաստանի Հանրապետությունը, երբ ինչ որ միջազգային իվենթում ընդգրկված է պատվիրակության մեջ: Նրանք բոլորն էլ ներկայացնում են ՀՀ-ն ու արտասահմանցիների կողմից նույնականացվում են ՀՀ-ի հետ: Սա անգամ բանավեճի ենթակա թեզ չէ, սա չոր իրականություն է, անկախ նրանից, թե իր կուսակիցների կողմից դավաճան հռչակված Նիկոլը ինչեր է բրնձում:
Հիմա վերադառնամ նույն Նիկոլին, որովհետև զավեշտալի է արդեն իսկ այն, որ հենց Նիկոլն է ելույթներ ունենում: Երևի Նիկոլը մոռացավ, որ նույն Սերժի պաշտոնավարման ժամանակ նույն իրեն՝ Նիկոլին, թարգեցին ռեժիմով ծեծելը, ոնց դա անում էր Ծառուկյանը՝ մինչև Սերժի նախագահ դառնալը: Չնայած, կարող է և այնպես լինել, որ Նիկոլը մազոխիստ է ու կարոտով է հիշում Ծառուկյանի դմբուզը, կամ էլ այդ դմբուզը ուժեղ է կպել գլխին՝ առաջացնելով խրոնիկական ամնեզիա ու սասանելով պատճառահետևանքային կապերով մտածու ունակությունը: Ո՞վ իմանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել