Նյութի առաջին մասը կարող եք ընթեերցել այստեղ:

   100-ամյա պատերազմ

ա

Մեկ այլ պատերազմ, որ ծավալվում էր գահի ու հիերարխիայի շուրջ: 1337թ.ին Անգլիայի Էդվարդ երրորդը, ով կառավարում էր Նորմանդիան Ուիլյամ Նվաճողի հետնորդն էր, սակայն հրաժարվում էր իր տուրքեր վճարել Ֆրանսիայի արքային: Արդյունքում Ֆրանսիայի արքան առգրավում է էդվարդին պատկանող հողերը, իսկ Էդվարդը դրանք հետ է պահանջում` պնդելով, որ ինքն է Ֆրանսիայի իրական արքան քանի որ իր մայրը Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ չորրորդի (նրա բոլոր տղաները թագավորել են, սակայն մահացել, այսպիսով գահը փոխանցվել էր դստերը) դուստրն էր: Այսպես Էդվարդը պահանջելով գահը` հարձակվեց Ֆրանսիայի վրա, որի արդյունքում մի շարք պատերազմներ բռկվեցին, որոնք տևեցին 116 տարի:
Այս պատերազմները նշանակալի էին տարբեր առումներով, այդ թվում նաև նրանով, որ հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ Ժաննա դե Արկը տղամարդու նման կերպարանավորված առաջնորդում էր ֆրանսիական զորքերին դեպի հաղթանակ` Հենրի 5-րդին հանղթանակ բերելով ճակատամարտում: Սակայն այս պատերազմն առավել հայտնի է նրանով, որ սա երկար ու դանդաղ մղվող պատերազմ էր, որն ուղեկցվում էր բազմաթիվ խաղաղության համաձայնագրերի կնքմամբ, որոնք ի վերջո նորից լուծվում էին կոնֆլիկտների հետևանքով ու նորից նպաստում պատերազմի վերսկսմանը:  Պատերազմը մղվել է Անգլիայի 5 թագավորների կառավարման ամբողջ ընթացքում ու ավարտվել միայն 1453թ.ին` այն ժամանակ, երբ խաղաղասեր Հենրի վեցերորդ արքան սկսեց արդեն ներգրավվել Վարդերի պատերազմում Անգլայում:

 4   Պունիկյան պատերազմները

ա

Եթե մենք հաշվարկեինք այս պատերազմը զուտ տեխնիկապես, կարելի էր նշել, որ այն տևել է մի ամբողջ 2248 տարի, քանի որ խաղախությունը պաշտոնապես չէր արձանագրվել կամ կնքվել մինչև 1985թ.ը:  Սակայն, եթե հաշվի առնենք, որ պատերազմող կողմերից մեկը ջախջախվեց Ք.ա 146 թ.ին կարող ենք ասել, որ պատերազմը տևել է ընդամենը 118 տարի` Առաջին և Երկրորդ փյունիկյան պատերազմների միջև մի փոքր ժամանակահատվածի բացթողմամբ:
Պատերազմում էին Կարթագենն ու Հռոմը, որն այդ ժամանակ իր ծաղկման փուլում էր: Պատերազմի օբյեկտը հողատարածքն էր, մասնավորապես Կարթագենյան հողերը, որը Հռոմը ցանկանում էր նվաճել, որպես իր ընդլայնվող կայսրության մի մաս: Կարթագենը հսկայական ու հզոր տերություն էր, որն այդ ժամանակահատվածում ուներ ամենամեծ նավատորմը: Սակյան այդ ժամանակահատվածում Կարթագենը ներգրավված էր մեկ այլ պատերազմում Լիբիայի հետ, ինչպես նաև հենց տերության մեջ մղվող քաղաքացիական պատերազմում: Ժամանակի ընթացքում Կարթագենյան ռեսուրսները սկսեցին տեղի տալ, որի արդյունքում ի վերջո Հռոմին հաջողվեց նվաճել այն Ք.ա. 146թ.ին: 2131 տարի անց կնքվեց խաղաղության սինվոլիկ պայմանագիրը:

 3    Հուեսկարի ու Դանիայի պատերազմը

ա

Նապոլեոնական պատերազմները մեկ այլ պատերազմների շարք էր, որում ներգրավված էին եվրոպական բոլոր երկրները: Այս ժամանակահատվածում բոլորը բոլորին պատերազմ էին հայտարարել:
1809թ.ին Իսպանիայի Հուեսկար երկրամասը պատերազմ հայտարարեց Դանիային, որը պաշտպանում էր Ֆրանսիական կայսրությանը: Դրանից 172 տարի անց էլ նրանք դեռևս պատրազմի մեջ էին չնայած ոչ մի գնտակ չեր արձակվել այդ ընթացքում: Պատերազմին պաշտոնապես վերջ դրվեց միայն այն ժամանակ, երբ մի պատմաբան գտավ պատերազմի հայտարարման պաշտոնական փաստաթուղթը, որից հետո կնքվեց խաղախության պայմանագիրը: Այժմ Հուեսկարը Դանիայի Կոլդինգի քույր երկրամասն է:

 2    Արաուկոյի պատերազմը

դ

Այս պատերազմն այնքան վաղուց է սկսել, որ ոչ ոք հստակորեն չի կարող ասել, թե երբ է այն նույնիսկ ավարտվել: Պայքարն ընթանում էր իսպանացի նվաճողների ու Չիլիի և Արգենտինայի տեղաբնիկ Մապուչէ ցեղի միջև, որը շարունակվել է դարեր շարունակ ու ի վերջո փոխակերպվել Չիլիի անկախության համար մղվող պատերազմի: Այն ավարտվել է 1826թ.ին ու տևել մի ամբողջ 290 տարի սկսած 1536թ.ից երբ  ծագեց կոնֆլիկտը Ռեյնոգելենի ճակատամարտում: Մապուչեները հրաժարվում էին գաղութացվել ու պայքարը պատերազմի ձևով շարունակվեց դարեր շարունակ: Մինչ այսօր էլ Մուպաչեները պայքարում են իրենց պատմական-հայրենական հողերը վերադարձնելու համար:

 1    Սիլլի կղզիներն ու Նիդերլանդները

Scilly Isles Map

Եվս մեկ օրինակ այն բանի, որ անչափ կարևոր է խաղախության պաշտոնական կնքումը երկրների միջև, երբ ի վերջո լուծվում է կոնֆլիկտը: Առաջին Անգլո-հոլանդական պատերազմը ավարտվեց միայն 1654թ.ին, երբ կնքվեց Վեսթմինսթերյան պայմանագիրը, սակայն դրա մեջ մի փոքրիկ բացթողում կար: Նիդերլանդները պահանջեցին Սիլլի կղցիները Իսկ կղզիների մասին ոչինչ նշաված չէր խաղաղության հռչակագրի մեջ, որն այս երկու կողմերին շարունակում էր պատերազմի մեջ պահել 335 տարի շարունակ, մինչև որ 1986թ.ին մեծ արարողույամբ վերջապես կնքվեց հաշտության պայմանագիրը: Հետաքրքիր է, որ լինելով պատմության ամենաերկարատև պատերազմը, այն ընթացել է առանց որևէ կաթիլ արյուն թափելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել