Մեր հարգելի եվրոպական արժեհամակարգի <<ջատագովներ>>, երբ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հարցի, խնդրի և այլնի շուրջ, կարծիքները միշտ տարբեր են:Եվ եթե դու ինքդ տեսակետ ունես մի հարցի շուրջ, ապա դա չի նշանակում, որ դիմացինիդ կարծիքը կատարյալ հիմարություն է:Կարևորը այն չէ, թե քո կարծիքն է ճիշտ, թե դիմացինի:Կարևորը այն է, որ հասկանաք ինչքան մարդ` այդքան տեսակետ և ամեն մարդ փորձում է առաջ տանել իր տեսակետը և ամենևին էլ պետք չէ վիրավորել, երբ դու համաձայն չես դիմացինի հետ, չէ որ դիմացինն էլ քեզ հետ համաձայն չէ և նույն կերպ կարող է հետադարձ վիրավորանքներ հնչեցնել` ինչը նման կլինի իրական անմակարդակների բանավեճի: Արժեհամակարգը դա այն չէ, որ դու հրեշտակի թևերով ընդդիմադիր ազգափրկիչ ես կամ ժողովրդի ` սուրբ իշխանություն:Արժեհամակարգը դա հարգանքն է մարդու, նրա կարծիքի և այլնի նկատմամբ: Առաջինը եղեք ՄԱՐԴ…..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել