Երևան, Հայաստան
27° Ց: 27°   Գ: 15°
04.10.2013  16:29

10 խրթին առեղծված, որ հաջողվել է լուծել անցած տարում (մաս 2)

Ավելին քան փաստեր

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 6  Ձագ խեցգետնակերպը, որը չունի հասուն տեսակ 

ewww

180 տարի առաջ հայտնաբերված խեցգետնակերպին անվանել են Cerataspis monstrosa: Խեցգետնակերպի միայն ձագերն է հայտնաբերվել այն ձկների աղիքների մեջ, որ կերել են նրան:  Երբևէ չի հաջողվել գտնել նրա հասուն տեսակը: Հասկանալի է, որ այս հանգամանքը շարժում էր գիտնականների հետաքրքրասիրությունը: ԴՆԹ հետազոտության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել այս գաղտնիքը: 

Ջորջ Վաշինգտոնի համալսարանում դասավանդող Պրոֆեսոր Քեիֆ Քրենդելը ԴՆԹ հետազոտության է ենթարկել այս արարածին, որն իր տարօրինակ արտաքինի պատճառով ստացել է «հրեշավոր թրթուր» անվանումը: Հետազոտության արդյունքում նա պարզել է, որ խեցգետնակերպը Plesiopenaeus armatus-ի ձագն է: Գիտնականներին չի հաջողվել նախքան ԴՆԹ հետազոտությունը որևէ կապ նշմարել Plesiopenaeus armatus-ի և այս խեցգետնակերպի միջև, քանզի մեծանալով այն անճանաչելիորեն փոխվում է:  Այսպիսով, Պրոֆեսոր Քրենդելին հաջողվեց լուծել ավելի քան 200 տարվա այս հանելուկը:   

  7  Որտեղ են պարուրաձև ծնոտով շնաձկան ատամները 

spiral

Հելիկոպրիոնը շնաձուկ հիշեցնող ձկան տարօրինակ տեսակ է, որն առանձնանում է պարուրաձև ծնոտով: Հելիկոպրիոնի բրածոներն առաջին անգամ հայտնաբերվել են 1899 թ.-ին, սակայն նրա միակ մասը, որ բրածոյացավ, տարօրինակ պարուրաձև ծնոտն էր: Այն ժամանակից ի վեր գիտնականները տարբեր ենթադրություններ են արել այն մասին, թե ածելիի սրությամբ ատամներն այս արարածի մարմնի որ մասում են:

Գիտնականներին վերջերս հաջողվել է օգտագործել X-Ray (ռենտգենային) CT տեսածրիչի (սկաների) շնորհիվ հելիկոպրիոնի բրածոների խոշոր պլանով նկարներ ստանալ և նրա գանգի  3-D մոդելը ստեղծել: Նրանք պարզել են, որ ատամնաշարը պետք է, որ ամբողջությամբ գտնվեր բերանի մեջ և ոչ թե դուրս պրծած լիներ: Այսպիսով այս գաղտնիքն արդեն բացահայտվել է: Սակայն քանի որ ավելի քան 100 տարի մարդիկ հելիկոպրիոնի ատամնաշարի գտնվելու վայրի հետ կապված թյուր ենթադրություններ էին անում, մնացել են մի շարք նկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ բնության ամենազավեշտալի արարածներից մեկը` հելիկոպրիոնը:

  8  Ինչու՞ են կորալները (ծովաբուստ) թրթռում  

coral

Ժան Բատիստ Լամարկն առաջին գիտնականներից էր, ով 19-րդ դարում ուսումնասիրել է կորալները:  Այն ժամանակներից մինչ վերջերս գաղտնիք էր, թե ինչու է դրանց մի մասը թրթռում: Սրտի բաբախյունի նմանվող այս շարժումը, որի ժամանակ կորալների` ծաղիկ հիշեցնող գլխիկները բացվում ու փակվում են, շատ էներգիա է պահանջում: Այսպիսով պետք է, որ այս շարժումը ինչ-որ նպատակի ծառայի:  Բացի կորալներից մեդուզան ևս նույն կերպ թրթռում է: Սա օգնում է ինչպես առաջ շարժվելու, այնպես էլ կեր որսալու գործում: Այնինչ կորալները ո՛չ առաջ են շարժվում, ո՛չ էլ կեր են որսում:  

Ուլտրակարմիր տեսախցիկների օգնությամբ գիտնականներին հաջողվել է պարզել, որ կորալները ժամանակի 90 տոկոսը թրթռում են` հանգստանալով ընդամենը կես ժամ կեսօրին: Գիտնականները կիրառեցին հատուկ լուսանկարահանող սարք և պարզեցին, որ այս շարժումը թույլ չի տալիս, որպեսզի կորալների շուրջ կեղտաջրեր հավաքվեն: Նրանք նաև հայտնաբերեցին, որ այս շարժումը  կորալների շրջակա ջրի թթվածնային մակարդակը ցածր է պահում` այսպիսով խթանելով ֆոտոսինթեզի արդյունավետությունը այն ջրիմուռների շրջանում, որոնք կորալների կողմից օգտագործվում են իբրև սնունդ:   

 9  Բորբոսը, որի պատճառով Իռլանդիայում առաջացավ կարտոֆիլի սովը

potatos

Կարտոֆիլի դեֆիցիտի պատճառով 1845 թ.-ին Իռլանդիան սովի մատվեց, մահացավ ավելի քան 750,000 մարդ և 2 մլն. մարդ ստիպված եղավ լքել հայրենիքը: Միայն այս տարի պարզ դարձավ, թե այդ ինչ բորբոս էր, որի պատճառով կարտոֆիլի բերքը փչացել էր: Գիտնականները կարծում էին, որ դա US-1 տեսակի բորբոս էր, սակայն վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ կարտոֆիլի բերքը փչացել էր մի այլ բորբոսի պատճառով, որը առաջացել էր տասնամյակներ առաջ և հետագայում անհետացել:   

Գիտնականները կարողացել էին հետազոտել 120-170 տարվա վաղեմություն ունեցող չորացված բույսերի ԴՆԹ ֆրագմենտներ: Նրանք հուսով են, որ հետազոտությունը կնպաստի զարգացնել բույսերի պաթոգենների առաջացման վերաբերյալ գիտելիքները:

 10  Դարվինի դիլեման

 cambrian_explosion

Դեռևս Դարվին ապրած ժամանակաշրջանում բրածոների տարբեր շերտերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ստորին շերտերում անհամեմատ ավելի քիչ կենդանատեսակներ կան, քան դրանց հաջորդող շերտերում: Սրանից հետևում է, որ կարճ ժամանակահատվածում կենդանատեսակների աննախադեպ աճ է գրանցվել, ինչը անհավանական էր թվում: Դարվինը սա համարում էր անբացտրելի երևույթ, սակայն հուսով էր, որ ապագայում գիտնականներին կհաջողվի լուծել այս հանելուկը, որը հայտնի է նաև իբրև քեմբրիական պայթյունի հանելուկ:   

Կրեացիոնիստները (մարդիկ, ովքեր հավատում են, որ տիեզերքը ստեղծվել է Աստծո կողմից. կրեացիա`create-ստեղծել բառից) այս հանգամանքն օգտագործել են իբրև էվոլյուցիայի տեսության դեմ հակափաստարկ: Այս տարվա սեպտեմբեր ամսին ավստրալացի գիտնականների կողմից կատարված մի հետազոտությունում հայտնաբերվել է այն իրադարձությունների բացատրությունը, որ հաճախ կոչվում են «Էվոլյուցիայի մեծ պայթյուն»: Գիտնականները մաթեմատիակական հատուկ մեթոդի և բրածոյի մանրակրկիտ հետազոտության շնորհիվ պարզել են, որ քաղաքակրթության մի փոքր ավելի արագ զարգացումը բավական կլիներ, որպեսզի միանգամից տարբեր կենդանատեսակներ անսպասելիորեն հայտնվեին (անսպասելիորեն երկրաբանական համատեքստում, այսինքն` սա կարող էր տևել տասնյակ միլիոնավոր տարիներ): Մարդիկ նախկինում կարծում էին, որ էվոլյուցիայի համար շատ ավելի արագ տեմպեր են պահանջվում: Ըստ հետազոտության` նրանց հաշվարկած տեմպը միանգամայն համապատասխանում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 5901 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511