Պատերազմներ կարող են բռնկվել տարբեր դրդապատճառներով. ընտանիքների կամ տների միջև ծագած անհամաձայնություններ, տարածքային-նվաճողական դրդապատճառներ, գահի կամ իշխանության ժառանգում կամ տիրում և այլն: Պատմության մեջ եղել են նաև դեպքեր, երբ այդ պատերազմներն այնքան երկար են տևել, որ դրանք շարունակել են նույնիսկ հաջորդող սերունդները, ովքեր միայն գիտեին, որ նրանք պատերազմում են տվյալ հակառակորդի հետ ու որ ուղղակի պետք է շարունակել պատերազմելը: Ընդամենը մի քանի տասնամյակ և մարդիկ արդեն պատերազմում են առանց որևէ հարց տալու, միայն նրա համար, որ նրանց ասվել է, որ պետք է պատերազմել. ինչպես Ջորջ Օրվելի «1984» գրքում:
Ներկայացվող հոդվածում ներառված են պատմության ամենաերկարատև 10 պատերազմները:

 10   Երեսուն տարվա պատերազմը

գ

Երեսուն տարվա պատերազմն իրենից ներկայացնում էր պատերազմների մի շարք, որն ընթանում էր եվրոպական տարբեր երկրների միջև 1618-1648թթ: Այս պատերազմը կրոնական հողի վրա տեղի ունեցող պատերազմ էր, որն ընթանում էր հռոմեական կաթոլիկների և բողոքականների միջև, այն ժամանակ, երբ լարվածությունը բռնկվում էր բոլոր երկրների տարածքում: Պատերազմի բռնկման նախորդ դարում Եվրոպայի տարածքով մեկ բարեփոխումներ էին տեղի ունենում, այդ ընթացքում տեղի ունեցավ նաև Անգլիայի անջատումը Հռոմից Հենրի 8-րդի ամուսնական խնդիրների հետևանքով: Կաթոլիկները փորձում էին վերականգնել իրենց գերակայությունը և պատերազմն ուղղակի անխուսափելի էր այդ ընթացքում:
Սակայն Երեսուն տարվա պատերազմի ընթացքում շատ ավելին էր տեղի ունենում, քան վերը նշվածը, այդ թվում նաև Ֆրանսիայի կառավարիչների ու հաբսբուրգյան (Սուրբ Հռոմեական կայսրության) կառավարիչների միջև պայքարը: Մյուս կողմից էլ Իսպանիան, որը նույնպես Ֆրանսիայի պատմական թշնամին էր, փորձում էր ճանապարհներ գտնել Անգլիային վախեցնելու ու դրդելու, որպեսզի վերջինս իր զորքերն ուղղեր դեպի Նիդերլանդներ, դրանով իսկ նաև ճնշելով Գերմանիային: Իսկ մյուս երկրները, որոնք ներգրավեցին պատերազմում, ինչպես օրինակ` Շվեդիան էր պատերազմն ավելի խառնաշփոթ ու արյունալի ընթացք ունեցավ առանց որևէ իրական ձեռքբերման:  Շատ երկրներ, որոնք ներգրավված էին պատերազմում ուղղակի սնանկացան իսկ Եվրոպայի քարտեզը պատերազմի հետրանքով ամբողջովին այլ տեսք ունեցավ: Իսկ այս շրջանում տեղի ունեցած իսպանական-գերմանական պատերազմն առանձին հայտնի է, որպես Ութամյա պատերազմ:

 9   Վարդերի պատերազմը

ս

Նախորդ պատերազմի հետ համեմատած Վարդերի պատերազմն ավելի պարզ էր իր բնույթով: Այն իրենից ներկայացնում էր պատերազմների շարք, որը մոտ 30 տարի և ավելի տևելով` ընթանում էր Անգլիայի երկու տների` Լանկասթերնենրի և Յորքերի միջև: Պատերազմի սկսվելու և ավարտի հստակ տարեթվերը մինչև հիմա էլ բանավեճերի առիթ է, սակայն շատերը նշում են, որ այն սկսվել է 1455թ-ին երբ Յորքի Ռիչարդը ապստամբեց Անգլիայի արքա Հենրի 6-րդի դեմ, ով ի տարբերություն իր հոր` Հենրի 5-ի, բավականին խաղաղասեր էր: Ինչպես նշեցինք, պատերազմի ավարտի տարեթիվը նույնպես հստակ չէ, սակայն հիմնական կոնֆլիկտին վերջ է դրվում Բոսվորթի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում, երբ Ռիչարդ երրորդը սպանվում է Հենրի Թյուդորի կողմից, ով Լանկասթերներից էր: Դրանից հետո Անգլիայի գահը անցնում է Թյուդորների ընտանիքին: Երկու տարի անց տեղի է ունենում Սթոքի ճակատամարտը, որը թերևս պատերազմի վերջին կետն էր: Յորքի ապստամբները վերջնականապես տապալվում են:
Երբ պատերազմը բռնկվեց, այն իրենից ներկայացնում էր թագավորական գահի համար մղվող ճակատամարտ, որտեղ երկու կողմերն էլ պնդում էին, որ իրենք են Էդվարդ երրորդի օրինական ժառանգները: Պատերազմում բազմաթիվ ճակատամարտեր տեղի ուեցան, հազարացվոր զոհեր եղան, իսկ գահը մեկընդմեջ փախանցվում էր մեկ Հենրի վեցերորդին, մեկ էլ Էդվարդ չորրոդին, կախված նրանից, թե ով էր հաղթում հերթական ճակատամարտի ժամանակ: Իսկ պատերազմը կոչվում է «Վարդերի», քանի որ Յորքերը որպես խորհրդանիշ սպիտակ վարդն էին ընտրել իսկ Լանկասթերները կարմիրը:

 8  Գվատեմալայի քաղաքացիական պատերազմը


Գվատեմալայի քաղաքացիական պատերազմը բռնկվել է 1960թ.ին և տևել 36 տարի: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանության եկավ Խոսե Միգել Ռամոն Իդիգորաս Ֆուենտեսը ու վերջինիս կառավարությունից դժգոհ մի խումբ երիտասարդ զինյալներ ապստամբում են նրա դեմ: Ապստամբությունը ճնշվեց, սակայն ապստամբները չընկրկեցին ու շարունակեցին իրենց պայքարը ու ստեղծեցին «Movimiento Revolucionario 13 Noviembre» կամ «Նոյեմբերի 13-ի հեղափոխության շարժում»: Հեղափոխության հիմքում կոմունիստական խմբավորում էր, որն աջակցվում էր Կուբայի կոմից: Գվատեմալայի բնակչության մեծ մասը պաշտպանում էր ապստամբներին, սակայն պատերազմին վերջ դնել չէր հաջողվում: Ի վերջո քաղաքացիական պատերազմը լուծվեց միայն 1996թ.ին, երբ Միացյալ Ազգերի կազմակերպությունը միջամտեց, որպեսզի այն  ի վերջո լուծում ստանա: Այնուամենայնիվ պատերազմի հետևանքով 200,000 զոհեր եղան իսկ երկիրը ավերակների վերածվեծ:

 7   Հույն-Պարսկական պատերազմներ

5

Պատերազմների մեկ այլ շարք տեղի էր ունենում Ք.ա. 499թ.ից մինչև 449թ.ը` այսպիսով, տևելով ուղիղ 50 տարի: Պատերազմների բռնկաման սկզբում Պարսկաստանը գերակա ուժ էր, նրանք ունեին անհրաժեշտ հզորությունն ու հարստությունը: Հունաստանի բնակավայրերը գաղութացվում էին պարսիկների կողմից: Հույներն ավելի աղքատ էին պարսիկներից, սակայն տարբեր առումներով շատ ավելի լավ մարտիկներ էին ու հայտնի էին իրենց քաջությամբ:
Պատերազմը սկսեց այն ժամանակ երբ մի խումբ հույներ ապստամբեցին պարսիկ կառավարիչների դեմ Հոնիա կղզում: Ապստամբությունը ձախողվեց, սակայն պարսից Դարեհ արքան այնքան էր զայրացել հույների հանդգնությունից, որ որոշեց արշավել դեպի Աթենք ու վրեժխնդիր լինել հույներից: Այդտեղից էլ սկիզբ առավ Հիսունամյա պատերազմը: Իսկ Դարեհի որդին` նրան հաջորդած արքան` Քսերքսեսը, բազմիցս փորձեց տիրանալ հուական հողին: Այս ընթացքում տեղի ունեցած ամենահայտնի ճակատամարտը թերևս 300 սպարտացիների պայքարն էր պարսկական մեծաքանակ զորքի դեմ, ովքեր զոհվեցին` պարսիկների թույլ չտալով անցնել Թերմոպիլյան կիրճը: Հույ-պարսկական պատերազմների շարքին պաշտոնապես վերջ դրվեց Սալամիսի ճակատամատով, չնայած այն բանի, որ դրանից հետո էլ այս երկու տերությունների մեջ պատմության ընթացքում այնուամենայնիվ բազմաթիվ «անհամաձայնություններ» են տեղի ունեցել:

 6   Երկրորդ համաշխարհային պատերազմ

ֆ

Թերևս չկա մեկն, ով տեղյակ չլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Այն տևել է վեց տարի, այնպես չէ՞: Ո՛չ, իրականում այն տևել է 51 տարի, քանի որ պաշտոնակապես խաղաղության համաձայնագիրը կնքվել է միայն 1990թ.ին: Պատերազմն ավարտվել է1945թ.ին, սակայն խնդիրը դեռևս պահպանվել է, քանի որ չկար միասնական Գերմանիան, ում հետ կկնքվեր վերջնական խաղաղության պայմանագիրը: Այդ հանգամանքը դեռևս կապում էր յուրաիններին, ովքեր իրենց զորքերը դեռևս պահպանում էին տարածաշրջանում: Միայն 1990թ.ին, երբ Գերմանիան միավորվեց, պատերազմին պաշտոնապես վերջ դրվեց:

Շարունակությունը ընթերցեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել